Hyatt հյուրանոցային ցանցը ամանորյա արձակուրդներին ընդառաջ թողարկել է հատուկ ծրագիր iPhone-ի համար, ինչի շնորհիվ ճանապարհորդության ընթացքում ցանցի հյուրանոցներում համար ամրագրելը դարձել է ավելի դյուրին:
Ծրագիրը տեղեկացնում է հյուրանոցի հատուկ առաջարկների մասին, թույլ է տալիս օնլայն կերպով գրանցվել կամ դուրս գալ գրանցումից, ինչպես նաև` հետևել Hyatt Gold Passport զեղչային ծրագրի բոնուսների կուտակմանը:
Ինչպես նաև` ծրագրի օգնությամբ հնարավոր է տեղեկանալ եղանակից, տեղական ժամանակից: Ծառայությունը մուտք է ապահովում դեպի քաղաքի քարտեզները, հյուրանոց տանող ճանապարհի մանրամասն գծագիրը, շուրջօրյա մուտք դեպի www.twitter.com/hyattconcierge էջի մուտքային ծառայությունները, Hyatt հյուրանոցի փնտրման հարմար հնարավորություն ողջ աշխարհով մեկ` հիմնված սակագների, տեղակայման և ծառայությունների մասին ինֆորմացիայի վրա:
Ծրագիրը նաև ներառում է Hyatt Hyatt.com պաշտոնական կայքի բջջային տարբերակը, ինչը հասանելի է չորս լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ճապոներեն և չինարեն: Ծրագիրը հասանելի է Apple Store-ում անվճար ներբեռնման համար: