Շտապեք այցելել խորտակվող կղզիներ (Մաս 2)

Արևադարձների և խոշոր մեգապոլիսների կղզիները, այնպիսին, ինչպիսին Նյու Յորքն է, այժմ գտնվում են ծովի մակարդակի բարձրացման վտանգի տակ: Դրանցից որոշները կարող են հայտնվել ջրի տակ արդեն  50 կամ 100 տարի անց: Այնպես որ, պետք է շտապել:

Մարշալյան կղզիներ

Այս խորտակվող շքեղությունը նույնպես գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում: Մարշալյան կղզիների ժայռերը հատկապես դուր են եկել դայվերներին: Եվ շատ շուտով այս վայրը կարող է ամբողջությամբ պատկանել ստորջրյա զբոսանքների սիրահարներին. ռեկորդային ջրհեղեղները արդեն այսօր հեղեղել են Մաջուրո մայրաքաղաքը, որը գտնվում է ծովի մակերևույթից ընդամենը 1 մետր բարձրության վրա:

Առավել խոցելի համարվում է Աիլինգլապլապ ատոլը, որի շատ լողափներ հայտնվել են ջրի տակ: Ամեն ինչ բարդանում է նաև նրանով, որ պետության շատ բնակիչներ տառապում են կանոնավոր չորությամբ, որի պատճառով ԱՄՆ-ն Մարշալյան կղզիները  անվանում է աղետի գոտի:

Տորեսի նեղուցի կղզիներ

Ավստրալիայի հյուսիսային ափին գտնվող  274 կղզիները հայտնի են գեղեցիկ բնապատկերներով և բնիկների յուրահատուկ մշակույթով: Բայց վերջին տարիներին մեծ թվով կղզիներ տառապում են հեղեղներից:

Կառավարությունը խոստանում է օգնել՝ տրամադրելով  26 միլիոն դոլար պատնեշի կառուցման համար, բայց դա կլինի միայն ժամանակավոր լուծում, քանի որ օվկիանոսը անողոք է և նրա մակարդակը  շարունակում է բարձրանալ:

Միկրոնեզիա

Տարածքում գտնվում է չորս առանձին պետություն, որոնցից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր յուրահատուկ մշակույթով և տեսարժան վայրերով, ինչպես նաև՝ դայվերների շրջանում հայտնի խորտակված նավերը: Բայց նավերին շուտով կարող են ընկերակցել նաև իրենք՝ կղզիները:

Մասնավորապես, Կիրիբատի պետության ավելի քան  30 կղզիներից մի քանիսը  արդեն գտնվում է ջրի տակ: Բայց փորձագետների կանխատեսումները ավելի քիչ հուսադրող են: Նրանք կարծում են, որ Միկրոնեզիայի 607 կղզիները կարող են դառնալ ամբողջովին անմարդաբնակ մինչև  XXI դարի վերջը:

Մանհեթեն

Նյույորքյան այս կղզու գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ այն գտնվում է ծովի մակերևույթից ընդամնեը 5 մետր բարձրության վրա: Իսկ Մանհեթենի ներքևի հատվածում այդ ցուցանիշը չի գերազանցում  1,65 մետրը:

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ ծովի մակարդակը կես մետրով կավելանա առաջիկա 300 տարում: Եթե որևէ գործողություն չձեռնարկվի, Նյու Յորքի 39%-ը կանցնի ջրի տակ, այդ թվում՝ Մանհեթենի հիմնական մասը:

You might also like