Շտապեք այցելել խորտակվող կղզիներ

Արևադարձների և խոշոր մեգապոլիսների կղզիները, այնպիսին, ինչպիսին Նյու Յորքն է, այժմ գտնվում են ծովի մակարդակի բարձրացման վտանգի տակ: Դրանցից որոշները կարող են հայտնվել ջրի տակ արդեն  50 կամ 100 տարի անց: Այնպես որ, պետք է շտապել:

Մալդիվներ

Հնդկական օվկիանոսում հասարակածից հարավ գտնվում են  1190 կղզիներ, որոնք գրավում են շուրջ միլիոն լողափասերների և նորապսակների ամբողջ աշխարհից: Սակայն քչերը գիտեն, որ Մալդիվները գտնվում են ծովի մակերևույթից ընդամենը 1.65 մետր բարձրության վրա: Գիտնականները կարծում են, որ մոտ ապագայում տեղումների աճը կարող է ոչնչացնել այդ դրախտավայրերը:

Տեղական իշխանությունները ամբողջ ուժով աշխատում է գրավել համաշխարհային հասարակության ուշադրությունը դեպի առկա խնդիրը: Օրինակ, Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը 2009 թվականին կառավարության նիստը անցկացրել է ջրի տակ՝ դրանով սրելով ջերմոցային գազային արտանետումների խնդիրը, որը նպաստում է ծովի մակարդակի բարձրացմանը:

Վենետիկ

Վենետիկը Իտալիայի ցամաքային մասին միացված է միայն կամուրջներով, այդ պատճառով այն լիարժեք կղզի է, որը, ի դեպ, նույնպես խորտակվում է տարեկան 0,2 սմ արագությամբ: Ջրհեղեղները տեղաբնակներին արդեն չեն զարմացնում. եթե  ХХ դարի սկզբին Սան Մարկո հրապարակը ողողվում էր տարեկան միայն 10 անգամ, ապա այսօր վենետիկցիները մինչև գոտկատեղը ջրի մեջ զբոսնում են տարեկան 100 անգամ:

Վենետիկի պահպանման համար կառավարությունը գործարկել է մուլտիմիլիարդանոց նախագիծ, որը ներկայացնում է իրենից հատուկ դարպասների տեղադրում, որոնք պետք է պաշտպանեն Իտալիայի ամենաթաց քաղաքը ծովից: Բայց արդեն հիմա շատ փորձագետներ կասկածում են այս գաղափարի հաջողության վրա և նշում, որ դա միայն ժամանակավոր լուծում է:

Սեյշելներ

Քենիայի ափին  115 մարջաններով և գրանիտներով Սեյշելյան կղզիներում աճում են արկածներով լի ջունգլիներ և աղմկում են համառ ջրվեժները: Վերջին հարյուր տարում Հնդկական օվկիանոսի կլիմայական փոփոխությունները լուրջ վնաս են հասցրել մարջանային ժայռերին, որոնք պաշտպանում են կղզիները: Եվ այժմ գիտնականները վստահեցնում են, որ XXI դարի վերջին Սեյշելյան կղզիների հիմնական մասը կհայտնվի ջրի տակ:

Արաբական Միացյալ Էմիրությունները կղզիների տարածքում տեղադրել են քամու տուրբիններ՝ փորձելով նվազեցնել ածխածնի երկօքսիդի արտանետումները, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը: Այդուհանդերձ, հենց կղզիների խղճին արտանետումների միայն  0,1%  է, այդ պատճառով քամու գեներատորները բավարար չեն երկրային դրախտը փրկելու համար:

Տուվալու

Գտնվելով խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների և Ավստրալիայի մեջտեղում՝ Տուվալուի կղզային պետությունը իրենից ներկայացնում է մարջանային ժայռերի և ատոլների շղթա:  Այսօր պետության ամենաբարձր կետը  ծովի մակերևույթից  4,7 մետր բարձրությունն է:

Գիտնականները հաշվարկել են, որ կղզիները կհայտնվեն ծովի հատակում արդեն 50 տարի անց: Իրավիճակը բավականին բարդ է, այդ պատճառով երկրի կառավարությունը դիմել է Նոր Զելանդիային և Ավստրալիային՝ Տուվալուի  11 հազար բնակիչների տեղափոխման հարցում օգնելու խնդրանքով: Նոր Զելանդիայի իշխանությունները արդեն համաձայնել են ընդունել տարեկան 75 արտագաղթյալի:

Շարունակելի…

You might also like