Հունաստան. ի՞նչ գիտենք Հռոդոսի մասին

Հռոդոսը Հունաստանի ամենաբերրի և չքնաղ կղզիներից մեկն է: Կղզին տարեկան այցելուների քանակով առաջատարներից է հունական տուրիստական ոլորտում: Հռոդոսը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրահատուկ

Ավազոտ լողափներից մեկը Հռոդոսում
Ավազոտ լողափներից մեկը Հռոդոսում

գեղեցիկ և գրավիչ լողափներով, հնագիտական բազմաթիվ վայրերով, բնությամբ և կլիմայով: Միջնադարյան քաղաքներ` նեղլիկ փողոցներով, հուշանվերների կրպակներով և ծովափնյա սրճարաններով…

Արևն այստեղ շողում է տարվա մեջ մոտ 300 օր, ինչն ավելի է գրավիչ դարձնում Հռոդոսը զբոսաշրջիկների և ամառային հանգստի սիրահարների համար:

Հռոդոս կղու հյուսիսային ափը հայտնի է իր աշխուժությամբ. այստեղ են կենտրոնացած կղզու հանգստյան գոտիների մեծամասնությունը: Հարավում հակառակը` ամեն ինչ խաղաղ է` առանց տուրիստների 🙂

Կղզու ծովափների մեծ մասը մանր խճաքարային է, որոշ տեղերում մանր ավազով: Խճաքարային ծովափները հարմար են ցանկացած տեսակի հանգստի համար` նաև ընտանեկան:

Rodos Princess Beach Hotel Rhodes Island Greece
Rodos Princess Beach հյուրանոցը

Ինչպես հասնել Հռոդոս

Այս տարի հայկական 2 տուրիստական օպերատորների շնորհիվ գործում է ամառային ԵՐԵՎԱՆ-ՀՌՈԴՈՍ չարտերային չվերթը, որը կգործի 2016 հուլիս-օգոստոս ամիսներին: Թռիչքի տևողությունը մոտ 2 և կես ժամ է: Թռիչքներն իրականացվում են Aegean Airlines ավիաընկերության օդանավերով («Էգեյան ավիաւողիներ»): Երևան-Հռոդոս չվացուցակը տես այստեղ »

Հռոդոսի օդանավակայանը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնից 10կմ հեռավորության վրա: Օդանավակայան կարելի է հասնել ինչպես ավտոբուսով (առավոտյան 6-ից մինչև 23:00, ուղևորվում է Plateia Rimini-ի մոտից, ուղեվարձը` 3 Եվրո), այնպես էլ տաքսիով, որը թանկ չէ (20-25 Եվրո):

Հռոդոսի մարզերը

Չնայած իր փոքր չափերին, կղզին հարուստ է բազմապիսի լողափներով, որտեղ հնարավոր է հանգստանալ և տաքարյուն էքստրեմալի, և հանգիստ բնավորությամբ մարդու հետ:

Rodos Village Beach Hotel
Rodos Village Beach հյուրանոցը Հռոդոսում

Կղզու հյուսիսային մասում է գտնվում Հռոդոս քաղաքը` կղզու համանուն մայրաքաղաքը: Հայտնի հրաշալիքներից մեկը` Հռոդոսի կոթողը, գտնվել է հենց այստեղ: Հռոդոսին ամենամոտ լողափը Աֆանդու տեղանքն է` վայր ոչ միայն հանգստի համար, այլ նաև գոլֆի հայտնի կենտրոն:

Faliraki Hrodos
Ֆալիրակի, Հռոդոս

Արևմտյան ափով դեպի հարավ արժե ուշադրություն դարձնել Ֆալիրակի տեղանքին. թերևս ամենաակտիվ հանգստավայրը Հռոդոս կղզում: Գիշերային կյանքն այստեղ եռում է: Ի դեպ, ընտանիքով հանգստացողները ևս այստեղ քիչ չեն` շնորհիվ հիանալի ջրաշխարհի: Ոչ հեռու գտնվում է ևս մեկ լողափ` Կոլիմբիա անունով – սփորքլինգի համար աննկարագրելի անկյուն:

Այնուհետև գալիս է Լինդոսը` ծովափնյա հանգստի և էքսկուրսիոն տուրերի սքանչելի համադրությամբ քաղաք: Տեղի տեսարժան վայրերը կարող են մրցել Հռոդոս քաղաքի հայտնի վայրերի հետ իրենց գեղեցկությամբ:

Շարունակելի…

Որտեղ գնել տուր փաթեթ Հռոդոս կղզում հանգստանալու համար
Որոնեք www.TURISTAKAN.com կայքում` պարզապես գրելով որոնման վանդակում Հռոդոս կամ Hrodos

You might also like