Մեկը հնարավորություն չունի տանը թողնել իր ընտանի կենդանուն ճանապարհորդության ընթացքում, մյուսը՝ նախատեսում է աշխարհը ցույց տալ նրան՝ տանելով իր հետ ուղևորության: Եթե Դուք ցանկանում եք սահմանն անցնել շան, կատվի կամ այլ կենդանու հետ, պետք է հաշվի առնեք այդ բարդ գործընթացի բոլոր նրբությունները:
Կենդանիների հետ ճանապարհորդության ամենաբարդ հատվածը թռիչքն է: Ընկերությունների մեծ մասը թույլ է տալիս տեղափոխել շներին և կատուներին, ըստ երևույթին, այդ կենդանիների հայտնիությունից ելնելով: Մյուս բոլոր կենդանիները ստիպված են ճանապարհորդել բեռնատար ավիաընկերությունների խցիկներում: Իհարկե, կան նաև հաճելի բացառություններ: Այսպիսով, ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ ստեղծվել է ավիաընկերություն կենդանիների համար՝ Pet Airways, որը մեծ ճանաչում է վայելում ամերիկացիների և կանադացիների շրջանում, ովքեր շատ են սիրում իրենց փոքրիկ ընկերներին:
Կանոններից շեղումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ աշխարհի բոլոր ավիաընկերությունները անվճար տեղափոխում են ուղեկից-շներին, որոնք ուղեկցում են կույր ուղևորներին:
Փաստաթղթերի փաթեթը
Եթե դուք մինչ այս կարծում էիք, որ կենդանու փաստաթղթերը հանդիսանում են իր բեղերը, թաթերը և պոչը, ապա հիմա ժամանակն է մտածել կենդանուն վկայականների փաթեթ հանելու մասին, որը թույլ կտա ձեր չորքոտանուն, թևավորին կամ սողունին հատել պետական սահմանը:
Առաջին բանը, որ պետք է կարգավորել, միջազգային ստանդարտի անասնաբուժական վկայականն է, որում պետք է նշում լինի այն մասին, որ կենդանին պատվաստվել է կատաղության դեմ: Փաստաթուղթը և պատվաստումը ձեզ կտրամադրեն տեղական անասնաբուժական կլինիկայում: Պատվաստել կենդանիներին պետք է 12 ամսից ոչ պակաս ժամկետով և թռիչքից առաջ 3 շաբաթից ոչ ուշ: Կանոնները չեն տարածվում միայն շնիկների և փիսկիների վրա, որոնց 3 ամսականը դեռ չի լրացել ճանապարհորդության պահին: Ձեզ և ձեր սիրելիին չեն թողնի թռչել, եթե չունենաք հատուկ վկայագիր այն մասին, որ Ձեր շունը իրենից ցեղային արժեք չի ներկայացնում: Դա արվում է նրա համար, որպեսզի բացառվի ներպետական շնաբուժությանը վնաս հասցնելու հավանականությունը: Այս վկայագրերը տրամադրում են կինոլոգիական ֆեդերացիաները:
Վերջին փաստաթուղթը, որը հնարավորություն կտա ձեր կենդանուն սավառնել երկնքում, անասնաբուժական մյուս վկայագիրն է, որը պարունակում է տվյալներ կենդանու առողջության և պատվաստումների մասին:
Եվ հիշեք, որ տարբեր երկրներ կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և գործողություններ:
Կենդանիների տեղափոխման կանոնները տարբեր երկրներում
Ճանապարհ ընկնելիս չմոռանաք այն մասին, որ կենդանիներին տեղափոխելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն երկրների կանոները, որտեղ մեկնում եք: Այդ տեղեկատվությունը որոնելիս շատ ուշադիր եղեք, քանի որ օտարերկրացի «չորքոտանի զբոսաշրջիկի» բնակությանը վերաբերվող իրավական դաշտը պարբերաբար փոխվում է: Հաճախ երկրները սահմանում են խիստ կանոններ, իսկ երբեմն էլ՝ առհասարակ արգելում են կենդանիների մուտքը իրենց երկիր:
Ավստրիա՝ անասնաբուժական վկայական
Բուլղարիա՝ անասնաբուժական վկայական՝ կատաղության դեմ պատվաստման նշումով
Մեծ Բրիտանիա՝ անհրաժեշտ է ներկրման լիցենզիայի նախնական ձևակերպում և վեցամսյա կարանտին, որը կենդանիները անցնում են հատուկ հաստատություններում
Գերմանիա՝ անասնաբուժական վկայական՝ կատաղության դեմ պատվաստման նշումով, կատաղություն միջազգային սերտիֆիկատ և պատվաստումների վկայական գերմաներենով
Հունաստան՝ միջազգային ստանդարտի վկայագիր կենդանու ծագման և առողջության մասին՝ պատվաստումների մասին տեղեկատվությամբ
Եգիպտոս՝ անասնաբուժական վկայական կատաղության դեմ պատվաստումների նշումով, արգելվում է երկիր ներմուծել մինչև երեք տարեկան շան կամ կատվի ձագուկների
Հնդկաստան՝ անասնաբուժական վկայական Ռուսաստանի օդանավակայանում անասնաբուժական ստուգման վերաբերյալ, եթե արված չէ ապա մեկ շաբաթով կենդանուն ուղարկում են կարանտին
Իսպանիա` անասնաբուժական վկայական կատաղության դեմ պատվաստման նշումով, որը պետք չէ միայն մինչև 3 ամսեկան շունիկներին և փիսիկներին
Իտալիա՝ սահմանված կարգի միջազգային անասնաբուժական անձնագիր , կատաղության դեմ պատվաստման վկայագիր, շնաթոկ և դնչկալ:
Ֆինլանդիա՝ անասնաբուժական վկայական կատաղության դեմ պատվաստման նշումով
Ֆրանսիա` անձնագիր՝ կատաղության դեմ պատվաստման նշումով, շների ժանտախտի դեմ պատվաստման թուղթ, արգելվում է տեղափոխել 3 ամսը չլրացած կենդանիներին, արգելվում է տեղափոխել պիդբուլ, գամփռ կամ տոսա ցեղատեսակի շուն
Շվեյցարիա՝ միջազգային անասնաբուժական վկայական՝ կատաղության դեմ պատվաստման նշումով
Մենք գնում ենք: Գնո՞ւմ ենք: Գնո՛ւմ ենք:
Երբ որոշեք, որ Ձեզ Բարսիկը կամ Մուրզիկը մեկնելու են Ձեզ հետ ճանապարհորդության, միանագմից զբաղվեք ավիափոխադրողի նախնական համաձայնությունը ստանալու գործով: Այն մասին, որ Դուք ճանապարհորդելու եք կենդանու հետ, պետք է հայտնել ավիաընկերությանը դեռևս տոմսերի ամրագրման փուլում և ոչ ուշ, քան թռիչքից 24 ժամ առաջ:
Օդանավակայան պետք է գալ շուտ, քանի որ թռիչքի գրանցում անցնելուց առաջ ձեր կենդանին պետք է անցնի անասնաբուժական հսկողություն: Ձեզ կտրվի վկայական, որը կգործի 1-3 օր: Հենց դա պետք է ներկայացնեք ժամանման երկրի մաքսային ծառայությանը:
Ավիաընկերությունների կանոնները
Аэрофлот ՝ սրահ կարելի է տանել շանը, որի քաշը չի գերազանցում 8 կիլոգրամը, կատուները միշտ թռչում են տերերի հետ:
Трансаэро ՝ կենդանիներին կարելի է տեղափոխել միայն բեռնատար հատվածում
Air Berlin՝ սրահ կարելի է տանել միայն փոքրիկ կատուներին և շներին
Air France ՝ սրահ կարելի է տանել շանը, որի քաշը չի գերազանցում 6 կիլոգրամը, բեռնատար հատվածում կարելի է տեղափոխել ընտանի թռչուն, գերմանամուկ, ծովախոզուկ և նապաստակ:
American Airlines ՝ սրահ կարելի է տանել միայն փոքրիկ կատուներին և շներին
British Airways՝ ընկերությունը թույլ չի տալիս տեղափոխել ընտանի կենդանիներին սրահում, բացի վկայագրված ծառայողական շներից, իսկ բեռնատար հատվածում թույլատրվում է տեղափոխել մինչև 10-շաբաթական շներին և կատուներին
Easy Jet ՝ թույլ չի տրվում տեղափոխել ընտանի կենդանիներին և՛ սրահում, և՛ բեռնատար հատվածում, բացի վկայագրված ծառայողական շներից
Emirates Airlines – ընկերությունը թույլ չի տալիս տեղափոխել ընտանի կենդանիներին սրահում, բացի վկայագրված ծառայողական շներից, որոնք մեկնում են ԱՄՆ կամ Կանադա, ինչպես նաև՝ բազե, որը տարվում է Պակիստան; բեռնատար հատվածում կարելի է տեղափոխել բազե, կատու, շուն և դեկորատիվ թռչուն, եթե թռիչքը տևում է 17 ժամից քիչ, շների և կատուների տարիքը պետք է լինի 4 մասից քիչ
Finnair ՝ սրահ կարելի է տանել միայն փոքրիկ կատուներին և շներին
KLM ՝ ընկերությունը թույլատրում է տանել միայն փոքրիկ կատուներին և շներին (մինչև 6 կգ) էկոնոմ և բիզնես դասերում, եթե ինքնաթիռը թռչում է ԵՄ երկրներից մեկը
Lufthansa ՝ սրահ կարելի է տանել շներին և կատուներին, որոնց քաշը չի գերազանցում 8 կգ:
Qatar Airways ՝ ընկերությունը թույլ չի տալիս տեղափոխել ընտանի կենդանիներին սրահում, բացի վկայագրված ծառայողական շներից
Ryanair ՝ կենդանիներին կարելի է տեղափոխել միայն բեռնատար հատվածում
S7 ՝ կենդանիներին կարելի է տեղափոխել միայն բեռնատար հատվածում
Virgin Atlantic Airlines՝ կենդանիներին կարելի է տեղափոխել միայն բեռնատար հատվածում
Ինքնաթիռում
Կենդանիներին տեղափոխելու համար ինչպես սրահում, այնպես էլ բեռնատար հատվածում անհրաժեշտ է ունենալ հատուկ բեռնարկղ կամ վանդակ, որը կլինի ջրադիմացկուն և կունենա աղբը ներծծող հատակ: Բեռնարկղի չափերը ենթակա են հատուկ պահանջների: Այն պետք է հնարավորություն տա կենդանուն ազատ կանգնել, պառկել, շրջվել և շարժվել: Ոչ բոլոր ավիաընկերություններն են տրամադրում սեփական բեռնարկղերը կենդանիների տեղափոխման համար, բայց կան այնպիսիները, որոնք ունեն նման ծառայություն: Օրինակ, Lufthansa-ն տրամադրում է անվճար Pet Box բեռնարկղեր: