Ճանապարհորդության ընթացքում ամենատհաճ անակնկալներից մեկը թռիչքի ուշացումն է: Աղմկոտ օդանավակայանի անհարմար նստարաններին սպասման երկար ժամերը աներևակայելի ձանձրացնում և փչացնում են տրամադրությունը: Զբոսաշրջային Skyscanner կայքը առաջարկել է իր ընթերցողներին խորհուրդների ցանկ թռիչքի ուշացման կամ հետաձգման դեպքերի համար.
1.Ամրագրեք վաղ առավոտյան թռիչքները, հենց այդ ժամին են ամենաքիչ ուշացումները կամ հետաձգումները,
2. Հիշեք ձեր իրավունքների մասին. երկար ուշացման դեպքում ձեզ պետք է ապահովեն սնունդով, խմիչքով և նույնիսկ հյուրանոցային համարով,
3. Հեռատես եղեք, մի դրեք բջջայինը և լիցքավորման սարքը ճամպրուկի մեջ, որպեսզի թռիչքի հետաձգման դեպքում կարողանաք կապի մեջ մնալ,
4. Դուք պետք է ապահովագրված լինեք, դա կօգնի խուսափել ավելորդ ծախսերից,
5. Ուսումնասիրեք օդանավակայանը, համեմատեք խանութների գները և նույնիսկ մի քանի հագուստ փորձեք,
6. Ընկերացեք ուղևորների հետ, ովքեր նույնպես հայտնվել են նման իրավիճակում,
7. Բիզնես դասի որոշ սրահներ` հարմարավետ բազմոցներով, ամսագրերով և խորտիկներով, բաց են բոլոր ուղևորների առջև որոշակի հավելավճարի դիմաց,
8. Փորձեք ձեզ համար զբաղմունք գտնել (էլեկտրոնային գրքեր, ամսագրեր, ֆիլմեր և այլն),
9. Քունը սպանում է ժամանակի մեծ մասը,
10. Անպայման սնվեք և խմեք. քաղցը և ջրազրկումը մեծացնում են հոգնածության զգացումը: