Ամեն երրորդ աշխատող վստահ է, որ գործուղումները սթրես են։ Booking’а-ի փորձագետները պարզել են, թե ինչն է կոնկրետ տագնապ ու խուճապ ստեղծում բիզնես ճանապարհորդների մոտ։
Սթրեսի գործոնների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում չվերթների ուշացումն ու չեղարկումն են։ Թռիչքի օրվա կամ ժամի փոփոխությունը բացասական էմոցիաներ են առաջացնում գործարար ճանապարհորդների 41%-ի մոտ։ Բարեգործական և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների մոտ այդ ցուցանիշն հասնում է 53%-ի։
Երկրորդ տեղում ինտերնետի հետ խնդիրներն են։ Ամեն երրորդ բիզնես ճանապարհորդ՝ 33%-ը, լարվում է, երբ չի կարողանում միանալ Wi-Fi-ին։ Վաճառքի մենեջերների և փաստաբանների շրջանում այդ թիվն հասնում է 43%-ի և 41%-ի՝ համապատասխանաբար։
Տագնապի համար ևս մեկ աղբյուր է ուղևորության ընթացքում հիվանդանալու վախը։ Այդ վախը կա գործարար զբոսաշրջիկների 30-ի մոտ։ Բայց ամենից շատ «անառողջ լինելուց» վախենում են արվեստի և մշակույթի ներկայացուցիչները՝ 39%։
Բացի այդ, բիզնես ճանապարհորդները հաճախ սթրես են ապրում, երբ մոռանում են որևէ կարևոր բան, վատ են տիրապետում օտար լեզվին։ Հետաքրքիր է, որ նույնիսկ առաջիկա ճանապահորդության պլան կազմելը չի օգնում պրոֆեսիոնալներին։
Իսկ հնարավո՞ր է խուսափել այդ բացասական էմոցիաներից։ Booking’а-ի մասնագետները առաջարկում են իրենց լուծումը։ Առաջին հերթին, ընտրեք ուղիղ չվերթները, նախապես հյուրանոցից ճշտեք, թե ունե՞ն նրանք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ, նախապես ընդհանուր լեզու գտեք օնլայն բառարանների հետ, ինչպես նաև՝ այնպիսի հավելվածների, որոնք օգնում են պլանավորել ճանապարհորդությունը։