Դժվար է գտնել մի մարդ, ով գոնե մեկ-երկու բառ չգիտի անգլերեն լեզվով: Բայց, եթե նույնիսկ դուք չգիտեք գոնե մեկ անգլերեն բառ, միշտ ելք կա: Պետք չէ խուսափել ճանապարհորդությունից, եթե չգիտեք այցելվող երկրի լեզուն: Դա լիովին նորմալ է: Կան մի քանի լուծումներ:
- Առաջին հերթին` հանգստավայր-երկրներում բնակիչները այնքան են սովորել զբոսաշրջիկների ներկայությանը, որ հասկանում են նրանց կես խոսքից, նույնիսկ անծանոթ լեզվով: Միգուցե ծիծաղելի պատկեր ստացվի, բայց ամեն դեպքում կկարողանաք հաղորդակցվել. ոչ ոք չի փոխել ժեստերի լեզուն, ձեռքերով բացատրությունը: Եվ սա, թերևս, ամենաէքստրիմալ տարբերակն է իրավիճակից դուրս գալու համար:
- Կա երկրորդ տարբերակը: Հանգստյան վայր հասնելուն պես ձեռք բերեք զրուցարան: Սովորաբար դրանք հրատարակվում են փոքր չափսերով, այնպես որ կարող եք այն ձեզ հետ տանել այնտեղ, որտեղ դրա կարիքը կունենաք: Այդ գրքույկի միջոցով ոչ միայն կարող եք հաղորդակցվել և անխռով անցկացնել հանգիստը, այլև արձակուրդի ընթացքում կարող եք սովորել լրացուցիչ լեզու:
- Երրորդ և ամենապարզ տարբերակը. Դուք միշտ հնարավորություն ունեք օգտվել գիդերի և թարգմանիչների ծառայությունից: Նրանք միշտ կան բոլոր հյուրանոցներում:
Երբեք մի խուսափեք հանգստից և հանգստի ձեր ցանկալի տարբերակից միայն այն պատճառով, որ վախենում եք տվյալ երկրի լեզվի չիմացությունից, հաղորդակցության բարդությունից և անհնարինությունից: Տուրիզմի զարգացման հետ զարգանում է նաև հաղորդակցման տարբեր միջոցները, իսկ տուրիզմի ոլորտում աշխատող մարդիկ միշտ կօգնեն և կլուծեն ձեր խնդիրները: