Իրերի դասավորությունը ճանապարհորդությունից առաջ կարող է բարդ խնդիր դառնալ: Եթե դուք, ինչպես զբոսաշրջիկների մեծամասնությունը, անհանգստանում եք ձեր իրերը անվնաս տեղ հասցնելու կամ քաշի ավելցուկ չունենալու համար, այս հոդվածը կարող է ձեզ հետաքրքրել: Pinterest սոցիալական ինտերնետ ծառայությունը հրապարակել է խորհուրդներ ճանապարհորդների համար.
1. Աքսեսուարները և ոսկերչական իրերը իրար չխառնվելու համար դրանք պետք է տեղադրել ցանկացած պլաստիկ տարաների մեջ, իսկ շղթաները՝ անցկացնել սովորական պլաստիկ խողովակի մեջ:
2. Եթե համարի հոսանքի վարդակները չեն համապատասխանում ձեր հեռախոսի լիցքավորման սարքին, մի անհանգստացեք. համարների հեռուստացույցները հաճախ ունենում են USB-լարի մուտք:
3. Վարսահարդարման պարագաներ տեղափոխելիս ավելի լավ է դրանք տեղադրեք ձեռքի բեռում. այդպես դուք կարող եք վստահ լինել, որ շտապ ուղեբեռում դրված տաք ջերմահարդարիչը հրդեհի պատճառ չի դառնա:
4. Կոսմետիկ միջոցների, օրինակ՝ դիմափոշու, կոտրվածքից խուսափելու համար անհրաժեշտ է դրա մեջ տեղադրել բամբակի շերտ:
5. Ֆոտոխցիկը պաշտպանելու համար կարելի է այն տեղադրել օճառամանի մեջ, իսկ լիցքավորման սարքը և ականջակալները՝ ակնոցի տուփում:
6. Լոգանքի մեկանգամյաօգտագործման գլխարկը կարելի է օգտագործել որպես կոշիկի ծածկոց, իսկ մեծ գրասենյակային սեղմակը կարող է պաշտպանել ածելիները:
7. Պետք չէ ամեն ճանապարհորդության համար գնել փոքրիկ տուփով ատամի մածուկ, պահեք դրանցից մեկի տուփը և ամեն անգամ դրա մեջ լցրեք մածուկը:
8. «Tic Tac» կոնֆետների դատարկ տուփը կարող եք օգտագործել հերակալների և այլ մանր իրերի համար:
9. Թանկարժեք իրերի պահպանման համար կարելի է օգտագործել ամենաքիչը ուշադրություն գրավող իրերը՝ կոսմետիկ նյութերի տուփերը:
10. Սովորական պոլիեթիլենային տոպրակների մեջ կարելի է դնել շամպունները և գելերը, որպեսզի դրանք չարտահոսեն: