Ինչպես կազմակերպել ճանապարհորդություն ինքնուրույն. ծրագրում

Մի շտապեք ամրագրել ճամփորդությունը տուրիստական ընկերությունում. սեփական ճանապարհորդության պլանավորումը կարող է շատ հետաքրքիր զբաղմունք լինել: Հատուկ նորեկների համար մեր Տուրիստական կայքը  կօգնի կազմակերպել ձեզ ձեր իսկ սեփական ճանապարհորդությունը:

Travel yourself

Ծրագրեր

Երբ կլուծվեն բոլոր կարևոր հարցերը, կմնա միայն որոշել երկրի ներսում ծրագրերը: Դա բավականին հեշտ և հաճելի զբաղմունք է, որը ամեն դեպքում բավականին երկար ժամանակ է պահանջում: Ահա փորձնական ցուցակ, որն արժե կարդալ մինչև ճանապարհ ընկնելը.

Հետաքրքիր վայրերը. Տաք աղբյուրները, զվարճանքի այգիները, մալուխային ճանապարհները, պուրակները. ահա այն ամենը ինչը ձեզ կհետաքրքրի:

Էքսկուրսիաներ. Դա միայն ձանձրալի զբոսանք չէ տեքստը անգիր արած գիդի ուղեկցությամբ: Փնտրեք անսովոր տարբերակներ. խոհարարական էքսկուրսիաներ տեղի ռեստորաններով, ոչ պաշտոնական շրջայցեր երիտասարդների սիրելի վայրերով, փոքրիկ ինքնաթիռով էքսկուրսիաներ լեռների վրայով, ձիավարություններ, տեղի գործարաններով և արտադրամասերով էքսկուրսիաներ. եթե փնտրեք ապա հաստատ ձեզ հետաքրրքիր տարբերակ կգտնեք անպայման:

Horseback

Գոյություն ունի երեք ամենալավ օգնականները ծրագրերը նախապատրաստելու համար` ինտերնետ, ուղեցույց և տուրիստական ընկերություններ: Ինտերնետը ամենաերկար, բայց ամենահամապարփակ միջոցն է: Բոլոր զարգացած երկրներում յուրաքանչյուր կարևորագույն քաղաքում կա օգտակար կայք, որը ֆինանսավորվում է պետական բյուջեյից, որտեղից էլ հնարավոր կլինի տեղեկություններ իմանալ տեսարժան վայրերի և ապագայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միակ մինուսն այն է, որ այդպիսի կայքերը երբեմն լինում են տեղի լեզվով կամ անգլերեն: Ձեր ճանապարհորդությունը ծրագրելուն օգնելու համար մենք ևս պարբերաբար տեղադրում ենք հոդվածներ, երթուղիներ և կարճ օնլայն էքսկուրսիաներ աշխարհի տարբեր քաղաքներով: Եթե դրանք չեն համընկնում Ձեր նախընտրած ուղղության հետ, ապա գոնե օգտվեք դրանց օրինակներից, փնտրեք համանման հետաքրքրություններ:

Travelnews.am

Եվս մեկ օգնական է թղթե ուղեցույցը, որի մեջ բացի տեղանքների նկարագրումից և պատմությունից կա նաև շատ օգտակար ինֆորմացիա այն մասին, թե ինչպես հասնել տեղանք և որքան արժե, երբ է հարմար գնալ, ինչին պետք է ուշադրություն դարձնել և այլն: Ուղեցույցից հավաքված և ստուգված տեղեկությունը  բավականին կխնայի ձեր ժամանակը և ուժերը: Տուրիստական ընկերությունները, ինչպես որ հարկն է, տեղակայված են լինում ամենահայտնի վայրերում. գլխավոր փողոցներում կամ գլխավոր հրապարակներում: Նրանք լավագույն օգնականներն են օպերատիվ տեղեկությունների` մասնավորապես գալիք միջոցառումների, հետաքրքիր էքսկուրսիաների, հարմարավետ առաջարկների և այլ օգտակար բաների փնտրտուքների ժամանակ:

Travel-books

Եվ վերջում ձեզ խորհուրդ ենք տալիս  պարզապես փորձել: Մի վախեցեք, որ ինչ-որ բան կարող եք սխալ անել, ինչ-որ բան մոռանալ կամ աչքաթող անել, բոլոր բացթողումները հենց անգին փորձն է, այն տպավորությունները, որոնք կտրվեն ձեզ ճամփորդության ժամանակ: Պետք չէ ձգտել իդեալականին, հարկավոր է միայն հաճույք ստանալ ճանապարհորդությունից և նախապատրաստական աշխատանքներից:

You might also like