Ինչպե՞ս խմել երեք միլիոն դոլար մեկ երեկոյի ընթացքում․ ամենաթանկարժեք ալկոհոլային խմիչքներն աշխարհում

Ազնիվ ըմպելիքների հազվադեպ սիրահարները կարող են իրենց թույլ տալ մեկ շշի վրա ծախսել ամբողջ կարողություն։ Մնացածին մնում է միայն զարմանալ դրանց անհավանական գներից։ 

Vieille Bon Secours

CFWbJsj

1200 դոլար՝ 12-լիտրանոց շշի համար։

Կոկտեյլ Վինսթոն

0VmBaYN

14 000 դոլար մեկ կոկտեյլի համար։ Ամեն ինչ ճիշտ է․ մեկ կոկտեյլն արժի հեղինակավոր համալսարանում կրթական դասընթացի գումար։ Կարծես թե, այս տղան արդեն ունի լավ կրթություն։

Legacy ռոմ՝ Angostura-ից

legacy-rum

25 000 դոլար մեկ շշի համար։ Պլյուս ևս մեկ դոլար, եթե ցանկանում եք թուլացնել կոկա կոլայով։

Գինի Château d’Yquem

Txojgdt

Այս տեսքն ունի մարդը, ով մեկ շիշ սպիտակ գինու համար վճարել է  130 000 դոլար։

Penfolds Ampoule

dlBdW2U

Կարմիր գինու այս շիշն արժի 170 000 դոլար։ Ի դեպ, այն բավարար է միայն մեկ գավաթ լցնելու համար, կրկնում եմ՝  մեկ գավաթ։

Armand de Brignac Midas

bRnUQ6s

Շամպայնի 30-լիտրանոց շիշը  215 000 դոլարով։ Դե, թերևս, շատ թեժ երեկույթի համար։

Dalmore 62

ffRQ6TZ

215 000 դոլար։ Արդարության համար պետք է ասել, որ բավականին գրավիչ տեսք ունի։ Բայց այնուամենայնիվ երբ մտածում ես, որ այդ գումարով կարելի է նաև տուն գնել․․․

Օղի Diva

h4X0IRW

1 000 000 դոլար։ Եվ ավելացնելու ոչինչ չկա։

Կոնյակ Henri IV Dudognon

62UKzlA

2 000 000 դոլար։ Շուրջ 100 տարի պահվել է տակառներում, որոնք մինչ այդ չորացել են օդում հինգ տարի շարունակ։ Շիշը ևս արժանի է հատուկ հիշատակման․ այն պատրաստված է պլատինից, ոսկուց և ադամանդներից Ֆրանսիայի ամենահայտնի ոսկեգործ Խոսե Դավալոսի կողմից։

Տեկիլա Ley .925

31jIvDv

3 500 000 դոլար։ Պարունակում է ադամանդներ։ Ոչ, ոչ թե պատված է ադամանդներով՝ ինչպես  Henri Iv Dudognon-ի շիշը, այլ՝ թանկարժեք քարը առկա է ըմպելիքում։ Մատուցել, թերևս, արժի ալմաստով մշակված աղով և ոսկեջրված կեղև ունեցող կիտրոնով։

You might also like