Ինչպե՞ս են բնական կարիքները հոգում աշխարհի տարբեր երկրներում

Այցելությունը զուգարան ցանկացած մարդու բնական պահանջն է՝ անկախ սեռից, հավատքից, ռասային և ազգային պատկանելությունից։ Սակայն, եթե դուք կարծում եք, որ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ դա նույն կերպ են անում, ապա սխալվում եք։

Ճապոնիա

08d5100000000000 Ճապոնիայի հասարակական զուգարաններում բացակայում են թղթյա սրբիչները։ Սովորաբար, ճապոնացիները իրենց հետ ունենում են հատուկ սրբիչ ձեռքերի համար և օգտվում են դրանից զուգարան գնալուց հետո։ Զուգարան մտնելիս անհրաժեշտ է հագնել հատուկ կոշիկ․ ճապոնացիները զուգարան չեն գնում տնային հողաթափերով նույնիսկ իրենց տանը։ Ճապոնիայում կարելի է հանդիպել բարձրտեխնոլոգիական զուգարաններ՝ տաքացվող զուգարանակոնքով, երաժշտությամբ, մինի ցնցուղով և նույնիսկ խոսող ընդունիչներով։

Թուրքիա

c7d5100000000000

Ավանդական թուրքական զուգարանը կամ հատակային զուգարանակոնքը իրենից ներկայացնում է անցք հատակի վրա։ Թուրքիայի զուգարաններում դուք չեք գտնի զուգարանի թուղթ․ կարիքներն հոգալուց հետո պետք է լվացվել, ընդ որում՝ դա անել ձախ ձեռքով։ Երբեմն թուրքական զուգարաններում հնարավոր է գտնել թուղթ, բայց այն նախատեսված է լվացումից հետո չորացնելու համար։

Անգլիա

7ad5100000000000

Հենց Լոնդոնում են բացվել առաջին հասարակական զուգարանները։ Մուտքը եղել է վճարով, և այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Այն ժամանակ Անգլիայի մայրաքաղաքի հասարակական զուգարանները չէին փայլում մաքրությամբ և լավ սանիտարական պայմաններով։ Ցավոք, այսօր քիչ բան է  փոխվել այդ ժամանակներից։ Բացի այն, որ Լոնդոնի զուգարանները կեղտոտ են և վճարովի, դրանք նաև դժվար է  գտնել։ Բացի այդ, հասարակական  զուգարանները հաճախ դառնում են վանդալների զոհ։

Հնդկաստան

38d5100000000000

Թեև վերջին ժամանակներս Հնդկաստանի հասարակական վայրերում հայտնվել են եվրոպական աթոռակով զուգարաններ, զուգարանի թղթի փոխարեն հնդիկները օգտագործում են ջուր․ հաճախ հնդկական զուգարաններում կարելի է  գտնել ջրով տարաներ, իսկ բարձրակարգ վայրերում՝ նույնիսկ ձեռքերի սփրեյ։

Սինգապուր

3ad5100000000000

Սինգապուրը, իրավամբ, համարվում է աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը, և հանրային զուգարանները ևս այստեղ բացառություն չեն կազմում։ Երկրում նույնիսկ գործում է օրենք, համաձայն որի՝ պարտադիր պետք  է ջուր լցնել կարիքները հոգալուց հետո։ Եվ, եթե հանկարծ ոստիկանը ստուգումից հետո պարզի, որ դուք չեք մաքրել ձեր հետևից,  ձեզ սպասվում է տուգանք։

Թայվան

c9d5100000000000

Պետք չէ իրար խառնվել, եթե հասարակական զուգարան մտնի մի կին, որպեսզի այն մաքրի։ Թայվանի հասարակական զուգարանների մաքրուհիների մեծամասնությունը կանայք են, որոնց չի հուզում ձեր ներկայությունը, մինչ նրանք հանգիստ կատարում են իրենց աշխատանքը։ Եթե օգտվում եք զուգարանի թղթից, ապա ավելի լավ է այն նետեք ոչ թե զուգարանակոնքի մեջ, այլ՝ դույլի․ այդ երկրի կոյուղու խողովակները շատ փխրուն են։ Ի դեպ, Թայվանում օգտվում են զուգարանի անձեռոցիկներից, ոչ թե մեզ ծանոթ գլանաթղթից։

Չիանստան

e9d5100000000000

Ինչպես արևելյան երկրների մեծ մասում՝ չինական զուգարանները ևս իրենցից ներկայացնում են անցք հատակի վրա։ Չինաստանի հասարակական զուգարաններում գրեթե չկան դռներ և հաճախ տղամարդիկ և կանայք օգտվում են նույն խցիկից։

Մալայզիա

78d5100000000000

Մալայզիայում տղամարդիկ և կանայք օգտվում են նույն զուգարանից, բայց կան տղամարդկանց և կանանց առանձին սենյակներ աղոթքի համար, այդ պատճառով պետք է ուշադիր լինել դրանք զուգարանի հետ չշփոթելու համար։ Այստեղ շատ զուգարաններում կա հիգիենիկ ցնցուղ։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ լվացարան, կամ պարզապես փոքրիկ ծորակ, որը հենց զուգարանակոնքի կողքն է։ Դրանից ավտոմատ կերպով ջուր է լցվում զուգարանի մաքրման համար։

Նիդեռլանդներ

0ad5100000000000

Ամստերդամում և երկրի մյուս խոշոր քաղաքներում բավականին հաճախ հենց փողոցում կարելի է  հանդիպել տղամարդկանց անսովոր  միզակոնքեր, որոնք անհատական բաց խցիկներ են՝ առանց դռների։

Գերմանիա

1ad5100000000000

Գերմանիայում լայն տարածում են գտել զուգարանակոնքերի անսովոր տեսակները, որոնք ունեն հարթ հատված մինչև կոյուղու անց գնալը։ Թեև շատերը այդ դիզայնը համարում են ոչ այնքան հաջողված, բայց Գերմանիայում այդ զուգարանակոնքերը մեծ պահանջարկ են վայելում։

You might also like