Սովորում ենք ճիշտ հավաքել ճամպրուկը

Ճանապարհորդների մեծ մասը ճանապարհորդության նախօրեին կանգնում են խնդրի առաջ. հավաքել ճամպրուկն այնպես, որ ճանապարհորդության ընթացքում լինել էլեգանտ և, միևնույն ժամանակ, ավելորդ շատ իրեր չվերցնել: Դա անհնարին է թվում: Մի շարք խնդիրներ են առաջ գալիս. առաջին հերթին ցանկություն չկա ծանր ճամպրուկ ման տալ, երկրորդ, եթե ճանապարհորդությունը ինքնաթիռով է, ապա ստիպված կլինեք վճարել լրացուցիչ գումար, և վերջապես, ոչ մի եղանակի տեսություն չի կարող կանխագուշակել եղանակի բոլոր փոփոխությունները, որոնք սպասվում են ճանապարհին: Այսպիսով, ինչ վերցնել ճամպրուկում, որպեսզի խուսափել վերոնշյալ դժվարություններից:

1.Շապիկներ և վերնաշապիկներ

Սրանք անբաժանելի մաս են   կազմում ցանկացած զգեստապահարանի: Շապիկները օգնում են մի քանի  լիարժեք կերպարներ  ստանալ րոպեների ընթացքում: Անպայման վերցրեք Ձեզ հետ մի քանի սև և սպիտակ վերնաշապիկներ, ինչպես նաև` վառ գույների` նարնջագույն, դեղին, կարմիր, շապիկներ:

2.Զգեստ

Զգեստը նորաձև կնոջ լավագույն ընկերն է ճանապարհորդություն ընթացքում: Առաջին հերթին այն մեծ տեղ չի զբաղեցնում, երկրորդ` այն հարմար է կրել և ցերեկը, և երեկոյան, և, վերջապես, դրանք շատ հարմարավետ են: Ավելի լավ է վերցնեք Ձեզ հետ ջերսիից կամ կերպասից զգեստներ. դրանք հեշտ են հարթվում, պարզապես պետք է տեղ հասնելուն պես կախել զգեստապահարանում: Չմոռանաք տանել Ձեզ հետ սև, փոքրիկ զգեստ, որը հարմար է կրել միշտ և ամենուր:

3. Տունիկաներ

Տունիկան բազմաֆունկցիոնալ հագուստ է, որը մնում է նորաձևության մեջ արդեն մի քանի տասնամյակ: Եվ դա զարմանալի չէ, չէ որ դա կարելի է կրել և տաբատի, և բրիջիի, և շորտերի հետ և պարզապես` որպես զգեստ: Անպայման վերցրեք Ձեզ հետ մի քանի  չեզոք գույներով  տունիկաներ, որպեսզի կարողանաք դրանք կրել ամեն ինչի հետ:

4. Կարդիգաններ

Երկար կամ կիսաթև կարդիգանը կպահպանի Ձեզ ցրտից ինքնաթիռի սրահում, կինոթատրոնում կամ երեկոյան զբոսանքի ժամանակ: Բացի այդ, կարդիգանը նորաձև հագուստ է և,այն կրելու դեպքում, Դուք աչքի կըկնեք` որպես նորաձև կին:

5. Սև տաբատ

Սև տաբատների ոճերը հիմա նույնքան բազմազան են, որքան սև զգեստներինը: Կարևորը այն է, որ ընտրեք այնպիսի զույգ, որպեսզի կրեք դրանք ցանկացած իրավիճակում` լինի դա ընկերական հանդիպումը, թե այցելությունը թատրոն ու ակումբ: Ձեր կառուցվածքն ընդգծող  սև տաբատը կփրկի Ձեզ ցանկացած իրավիճակում:

6. Կապրի/կիսատաբատ

Կիսատաբատները հարմար են գրեթե բոլոր կանանց: Անկասկած, այն Ձեզ շատ պետք կգա ճանապարհորդության ընթացում: Դրանք կարելի է կրել ցանկացած վերնահագուստի` շապիկի, վերնաշապիկի, տունիկայի հետ: Չմոռանաք` դրանք ընտրել չեզոք գույնի:

7. Սև վերարկու

Այն հանգիստ կարելի է կրել և աշնանը, և գարնանը, և, նույնիսկ, վաղ ձմռանը: Այն հանդիսանում է ինտելեկտուալ նորաձևության մի մասը, այնպես որ, եթե կրեք այսպիսի վերարկու, կլինեք ոչ միայն նորաձև, այլև առեղծվածային:

8.Լողազգեստ

Եթե նույնիսկ չեք մեկնում լողափնյա հանգստի, միևնույն է, չեք իմանա, թե ուր կտանի Ձեզ ճակատագիրը: Ի վերջո, նույնիսկ Ալյասկայում կան լողավազաններ, սպա և սաունա:

9. Գեղեցիկ կոշիկներ

Ցանկացած ճանապարհորդության ընթացում Ձեզ պետք կգա երեք զույգ կոշիկ. ցածր կրունկով կոշիկներ, հարմարավետ սանդալներ և բարձրակրունկ կոշիկներ: Օրինակ, սև անկրունկ կոշիկները հարմար են ցանկացած հագուստի հետ` և շորտերի և սև զգեստի:  Սանդալները շատ հարմարավետ են ծովափնյա հանգստի համար: Ձեզ անպայման պետք կգան նաև թեթև մաշիկներն ու հողաթափերը լողափում կամ հյուրանոցի համարում հագնելու համար: Դրանք նաև հարմար են շոփինգի համար: Ճանապարհորդության համար հավասարապես կարևոր են նաև բարձրակրունկ կոշիկները: Դրանցով կարելի է գնալ ռոմանտիկ հանդիպման կամ ակումբ:

10. Նորաձև աքսեսուարներ

Մեկ զույգ արևային ակնոցները (ոչ շատ թանկարժեք, քանի որ դրանք կարող են կորել ճանապարհին), շքեղ, ընդարձակ պայուսակ, որտեղ կտեղավորվեն փաստաթղթերը, շպարի պարագաները և մյուս անհրաժեշտ իրերը, շքեղ, վառ գոտի, որը կարելի է կրել տարբեր հագուստի հետ:  Զարդերից վերցրեք երկու զույգ նորաձև ականջօղ, մեկ զույգ թևնոց և կուլոնով շղթա: Եթե մեկնում եք ցուրտ երկիր, ապա վերցրեք Ձեզ հետ նաև սև կամ մարմնագույն վերարկու, մի քանի բլուզ և ջինսեր:

You might also like