Ինչպես են կառուցում աշխարհի ամենամեծ կռուիզային նավը

Համացանցում հայտնվել են աշխարհի ամենամեծ կռուիզային նավի լուսանկարները, որի շինարարությունը  կավարտվի Սեն Նեզար քաղաքի STX նավաշինարանում (Ֆրանսիա)։ Ինչպես հայտնում է Gulf News-ը՝ այն կրում է  Harmony of the Seas անվանումը։ Harmony of the SeasThe Mirror-ի տվյալներով՝  Royal Caribbean International ընկերությանը պատկանող նավի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսից։ Այնտեղ կտեղավորվի շուրջ 8,8 հազար մարդ, այդ թվում՝ ուղևորները և անձնակազմը։ Հաղորդվում է, որ պատրաստի նավը 33 սանտիմետրով երկար կլինի Oasis of the Seas և  Allure of the Seas  նավերից։ Այն նաև մի փոքր լայն կլինի։

Harmony of the Seas
Բացի այդ, նավը 20 տոկոսով ավելի արդյունավետ կլինի, քան մյուս խոշոր նավերը՝ շնորհիվ բարելավված շարժիչի և լուսադիոդային լուսավորության կիրառման։
Մայիսի 20-ին  Harmony of the Seas-ը կմեկնի բրիտանական Սաութհեմպտոն, իսկ մայիսի 29-ին կկատարի իր առաջին ուղևորությունը դեպի Բարսելոնա։ Ամռանից հետո նավը կմեկնի ԱՄՆ և Կարիբներ։

You might also like