Հաջորդ երկուշաբթի սկսվում է մահմեդականների սուրբ ամիսը` Ռամադանը: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները հատուկ նախազգուշացում են արել դիվանագետներին և զբոսաշրջիկներին, որոնք մեկնելու են մահմեդական երկիր: Ինչպես հայտնում է արևմտյան երկրների դիվանագիտական առաքելություն իրականացնող կառույցը` անգամ հասարակ մաստակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել զբոսաշրջիկի համար:
«Առաքելության բոլոր անդամներին, նրանց ընտանիքների անդամներին և երկրի հյուրերին խորհուրդ է տրվում խուսափել բազմամարդ վայրերից և լինել շատ ուշադիր», -նշում է Երուսաղեմում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նմանատիպ խորհուրդ է տվել և խնդրել հատկապես ուշադիր լինել ԱՄԷ-ում` ընդգծելով երկիրը` որպես ահաբեկչական հարձակումների պոտենցիալ թիրախ:
«Դուք պետք է իմանաք, որ Ռամադանի պահպանման մակարդակը տարբեր են տարբեր երկրներում եւ մշակույթներում, սակայն մահմեդականների մեծ մասը կապաշխարեն արշալույսից մինչ մայրամուտ», – նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Դա նշանակում է, որ նրանք չեն կարող ուտել, խմել, ծխել և նույնիսկ մաստակ ծամել օրվա ընթացքում: Մենք խնդրում ենք մահմեդական երկրների հյուրերին հետևել տեղի հասարակության ավանդույթներին և չխախտել նրանց հանգստությունը»,-նշվում է հայտարարության մեջ: