Ինքնաթիռը համարվում է մանրէների և վարակների իսկական օջախ: Ամերիկայի Ալաբամա նահանգի համալսարանի հետազոտողները ինքնաթիռների սրահներում հայտնաբերել են բազմաթիվ վարակներ: Ինքնաթիռների սրահներում հակասանիտարական վիճակով պայմանավորված առողջական խնդիրներից խուսափելու համար ավստրալիայի News.com.au պորտալը հրապարակել է խորհուրդների ցանկ ուղևորների համար:
1. Լվացեք և ախտահանեք ձեռքերը;
2. Թաց անձեռոցիկով մաքրեք սննդի համար նախատեսված սեղանիկը;
3. Օգտագործեք սեփական բարձերը և ծածկոցները;
4. Աշխատեք չհպվել բազմաթոռների թիկնակներին՝ անցնելով սրահով;
5. Միացրեք բազկաթոռի օդափոխման համակարգը;
6. Խնդրեք փոխել տեղը, եթե ձեր կողքի հարևանը հիվանդ է;
7. Օգտագործեք շատ ջուր և տաթ ըմպելիքներ;
8. Փորձեք քնել թռիչքից առաջ, որպեսզի հոգնած ու թույլ չզգաք ձեզ;
9. Սանհանգույցի բռնակները բռնեք անձեռոցիկով;
10. Օգտագործեք բացառապես եփած սնունդ: