Լաս Վեգասում գումարը միշտ չի բավականացնում

Ամերիկյան Լաս Վեգասը այն վայրն է, որտեղ զբոսաշրջիկները ամենաշատն են ծախսվում: Այդ մասին վկայում է բրիտանացիների շրջանում VoucherCloud-ի անցկացրած նոր հարցման արդյունքները: Հարցման մասնակից են դարձել 18 տարեկանից մեծ շուրջ 2 հազար բրիտանացի:

Las Vegas

Հարցման մասնակիցների երկու երրորդը առաջին տեղը տվել են հենց Լաս Վեգասին: Երկրորդ տեղում հայտնվել է Փարիզը (Ֆրանսիա), երրորդում՝ Նյու Յորքը (ԱՄՆ): Հնգյակը եզրափակում են իտալականՎենետիկը և իսպանական Իբիցան: «Պարզ է, թե ինչու են մարդիկ շատ գումար ծախսում հանգստի ընթացքում,- նշել է VoucherCloud պարտալի մամուլի քարտուղար Մեթյու Վուդը,- Դուք պարզապես ցանկանում եք հաճույք ստանալ և բոլոր ֆինանսական խնդիրները թողնել տանը»:

Ibiza

Բացի այդ, հոգու խորքում մարդիկ հասկանում են, որ իրենք ունեն ընդամենը մեկ հնարավորություն տեսնել կամ գնել ինչ-որ բան. կարծում է փորձագետը:

You might also like