News.com.au-ն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, թե արդյո՞ք զբոսաշրջիկները մտածում են, թե ինչքան է վճարում ավիաընկերությունը ինքնաթիռում առանձնախցիկի տեղադրման համար: Ավիաընկերություներին, այդ թվում` Еmirates-ին ինտերիերներ վաճառող B/E Aerospace ընկերության տվյալների համաձայն` առաջին դասի մեկ տեղը արժե 250000 դոլար:
Եվ դա չի վերաբերվում առանձնախցիկի կահավորմանը և տեղադրմանը: Դա բացատրում է, թե ինչու շատ ավիաընկերություններ, ներառյալ Qantas-ը, վերջին տարիներին հրաժարվում են առաջին դասի սրահներից: Ելույթ ունենալով ԱՄՆ-ում մամլո-ասուլիսի ժամանակ` B/E Aerospace ընկերության գլխավոր տնօրեն Ամին Հուրին բացատրել է, թե որքան է ընկերությունը վճարում սուիթի արտադրման համար:
Ցուցադրելով Էմիրեյթսի առաջին դասի սրահի լուսանկարները` Հուին հայտարարել է, որ այնտեղ կա մահճակալ, հեռուստացույց, լուսարձակներ, սառնարան, իսկ եթե ծալեք մահճակալը ապա բավարար տեղ կբացվի, որտեղ կարող են ընթրել երկու հոգի: