Etihad Airways ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ավիատոմսի գնման մասին: Դրա սեփականատեր է դարձել ինքնաթիռների սիրահար և կես դրույքով գործարար Ջինո Բերտուչոն Մայամիից:
Նա կլինի առաջինը, ով անձնական փորձով կգնահատի աշխարհում միակ մասնավոր բազմասենյականոց սրահի առավելությունները: Հաճախորդների տեղաբաշխման այս եզակի նորարարական հայեցակարգը The Residence by Etihad: Այն ներառում է երեք սենյակներից՝ հյուրասենյակից, երկտեղանոց մահճակալով ննջասենյակից և լոգասենյակից բաղկացած, էքսկլյուզիվ մասնավոր սրահ:
Ինչպես նաև՝ առաջին թռիչքի ընթացքում պարոն Բերտուչոյին կուղեկցի վերապատրաստված սպասավորը: Նշենք, որ տեղաբաշխման այս հայեցակարգը կօգտագործվի Etihad Airbus A380 նավատորմի նոր օդանավերում: Արդեն դեկտեմբերի 27 -ին Ջինո Բերտուչոն կարող է վայելել բարձրակարգ թռիչքի հաճույքը: Հենց այդ օրն է նախատեսված նման ծառայություններով Airbus A380-ի առաջին թռիչքը Աբու Դաբիի օդանավակայանից դեպի լոնդոնյան «Հիթրոու»: