Ինչպես են ֆիլմերն ու սերիալները ազդում ճանապարհորդելու ցանկության վրա

Ֆիլմերի և սերիալների շնորհիվ զբոսաշրջային բում ապրող ուղղությունների թվում են Լոս Անջելեսը, Շոտլանդիան, Լոնդոնը, Ֆլորենցիան, Նյու Յորքը, Հոնգկոնգը, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Փարիզը, Կոլումբիան, Բեռլինն ու Դուբայը։ 

Ֆիլմերն ու սերիալները ևս ազդում են զբոսաշրջիկների հանգստավայրի ընտրության վրա այնպես, ինչպես՝ պրոֆեսիոնալ տուրգործակալները։ Այդ եզրահանգմանն են եկել  TCI Research գործակալության մասնագետները գլոբալ հարցման արդյունքում։

Նոր Զելանդիա

Հետազոտության տվյալներով՝ 2017 թվականին  շուրջ 80 միլիոն զբոսաշրջիկ մեկնել է ճանապարհորդության՝ ոգեշնչվելով ֆիլմերից կամ սերիալներից։ Ընկերության գլխավոր տնօրեն Օլիվյե Հենրի Բիաուադայի խոսքերով՝ կինոարդյունաբերությունն ու հեռուստատեսությունը նույնպես ազդեցություն են թողնում ճանապարհորդների վրա, ինչպես՝ տուրիստական գործակալությունների աշխատակիցները։ Հենց կինոյի շնորհիվ, կարծում են  TCI Research-ում, զբոսաշրջիկները թիվը վերջին  5 տարում մի քանի անգամ աճել է։

Հնդկաստան

Բացի այդ,  TCI Research-ի փորձագետները պարզել են, որ կինոզբոսաշրջիկները 27%-ով ավելի ակտիվ են կիսվում իրենց ճանապարհորդությամբ սոցիալական ցանցերում։ Նրանք ավելի գոհ են էքսկուրսիաներից,  լանդշաֆտների գեղեցկությունից, մշակութային բազմազանությունից, քան՝ սովորական ճանապարհորդները։ Բացի այդ, կինոյի երկրպագուները ավելի զգայուն են գովազդի նկատմամբ և հաճախ են ճանապարհորդում պիկ սեզոններին։

Թայլանդ

Օլիվյե Հենրի Բիաուադը նաև նշել է, որ կինոարդյունաբերությունը կարող է հանգեցնել զբոսաշրջային մեծ հոսքի, որն էլ իր հերթին կարող է բացասական ազդել հայտնի տեսարժան վայրերի վրա։ Դրա օրինակն է Թայլանդի Մայյա Բեյը, որը գերպոպուլյար դարձավ Լեոնարդո Դի կապրիոյի  «Լողափ» ֆիլմից հետո։

You might also like