Նոր 2014 թվականը արդեն քայլում է մեր մոլորակով՝ ներխուժելով մեր կյանք տոնական հրավառությունների միջով։ Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում անցկացվել են տոնական հրավառություններ։ Այս հոդվածում դուք կտեսնեք ամենագեղեցիկ ամանորյա կադրերը սկսած Մոսկվայից մինչև Նյու Յորք, Սիդնեյից` Ռիո դե Ժանեյրո։
Սիրահար զույգը հրավառության լույսերի ներքո՝ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափի ջրերում։
Ռիո դե Ժանեյրոյում՝ Կոպակաբանայի լողափում, գունեղ հրավառության շոուն երկարաձգվեց 16 րոպե։ Հրավառությունը ղեկավարվում էր հատուկ համակարգչային ծրագրի կողմից, ընդհանուր առմամբ օգտագործվել է 24 տոննա հրավառության պարագաներ։ Պարագաները տեղադրվել են խարսխված լաստանավերի վրա՝ օվկիանոսում` Կոպակաբանայի հակառակ կողմում։
Հնդիկ դպրոցականները Ագարտալա քաղաքում վառում են լույսերը։
Ավանդաբար Հնդկաստանում Նոր Տարվան զարդարում են բանանի ծառերը և այն լուսավորում են փոքրիկ նավթային լույսերով։ Տոնի ժամանակ քրիստոնեական եկեղեցիների շուրջը հնարավոր է տեսնել կարմիր ծաղիկներով և մոմերով զարդարանքներ։ Տաճարներում տեղի է ունենում կեսգիշերյան պատարագ, իսկ եկեղեցիներում` Սուրբ Ծննդյան ծառայություն։
Կոնֆետներ տոնակատարության ժամանակ Նոր Տարվան Թայմս Սքուերում՝ Նյու Յորքում։ Կոնֆետների և հրավառության տեղումները Թայմս Սքուերում ստիպել է բնակիչներին միմյանց փոխանցել համբյուրներ և գրկախառնություն։
Ավելի քան հազարավոր «զարդարված» մարդիկ լողացել են Շոտլանդիայի Սաուս Կվինսֆերիի Ֆորտ գետի սառը ջրերում։
Եվրոպայում միայն մեկ վայր կա, որտեղ Նոր Տարին սիրում են այնպիսի կրքով` ինչպես ԱՊՀ-ի երկրներում․ դա Շոտլանդիան է։ Այստեղ այդ տոնը անվանում են Հոգմանայ, և շոտլանդացիները այն տոնում են ուրախ, վառ, մասայական և մինչև լուսաբաց։ Տոնական ավանդույթներից մեկը, որոնք պահպանում են Շոտլանդիայի բնակիչները արդեն բազում տարիներ, ամանորյա լողն է։
Լոնդոնում հազարավոր մարդիկ տեղավորվել էին Թեմզայի ափին, որպեսզի տեսնեն ազդեցիկ ամանորյա հրավառությունը։
Լոնդոնի բնակիչները նշել են Ամանորը Բիգ Բենի մոտ։ Ժամացույցի ամեն զարկը ուղեկցվել է հրավառությամբ։ Ժամը տասներկուսի զարկից հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի երկինքը ողողվել է հազարավոր հրավառություններով։ Իսկ հետո Լոնդոնի բնակիչների գլխին թափվել է տարբեր համերի ուտելի ձյուն և կոնֆետներ։
Փրկարարները հսկում են ամբոխը, Նոր Տարվա գիշերը ՀԱՀ-ում ՝ քաղաք Դուրբանում։ Տեղաբնակները, ավանդության համաձայն, մտել են ջուրը Ամանորի գիշերը։ Բազմահազարանոց ավանդական լողերը ՀԱՀ-ում ոչ միայն զվարճանքի միջոց է, այլև առիթ` համախմբելու փրկարարներին, բժիշկներին և ոստիկաններին։ Օրինակ, այս տարի ափ են եկել ավելի քան 40 հազար բնակիչ։ Ամբոխում կորել է 365 երեխա, որոնցից երկուսը դեռ չեն վերադարձել ծնողների մոտ, բացի դրանից, հարյուրավոր քաղաքացիների էլ փրկել են ջրում խեղդվելուց։
Մադրիդում աղջիկները բարձրացնում են տոնական բաժակները։ Ամանորի գիշերը մարդկանց ամբոխը ավանդաբար հավաքվում է Մադրիդի հրապարակում՝ Արևի դարպասների մոտ (Plaza de la Puerta del Sol), որտեղ տեղադրված է գլխավոր տոնածառը, որպեսզի դիմավորեն Ամանորը հին իսպանական ավանդույթով․ ժամացույցի յուրաքանչյուր զարկի հետ հարկավոր է ուտել մեկ խաղողի հատիկ և պահել երազանք։
Ամանորի տոնակատարությունը Եվրոմեյդանում՝ Կիևում։
Անմիջապես այն բանից հետո, երբ այցելեց Նոր Տարին, տասնյակ հազարավոր ներկաներ, ովքեր գտնվում էին Եվրոմեյդանում՝ Կիևում, սկսեցին երգել Ուկրաինայի հիմնը՝ ձեռքերում պահելով լապտերներ և բջջային հեռախոսներ։ Տարբեր տվյալներով` 2014 թվականը Կիևի կենտրոնական հրապարակում դիմավորել են 100-ից մինչև 500 հազար մարդ։ Նրանք Ամանորի գիշերը երգել են հիմնը և մտադիր են շարունակել պայքարը։
Հրավառություն հին Պանթեոնի ֆոնին` Աթենքում։ Հունաստանում՝ ողողված ճգնաժամով, հրավառությունը համեմատած այլ երկրների բավականին համեստ է եղել։ Հունական մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ կարողացել են ունկնդրել դասական երաժշտություն, որը կատարել են հենց բաց երկնքի տակ։ Այնուհետև Ակրոպոլի վրա սկսվել է տոնական հրավառությունը։
Բուխարեստի բնակչուհին` մեկ շիշ շոմպայնով։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Ռումինիայի մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի միասին դիմավորեն 2014 թվականի գալուստը։
Հրավառության կրակները Քյոլնի տաճարի ֆոնին։
Ամանորյա գիշերը Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ամանորի գիշերը Մոսկվայի փողոցներ էր դուրս եկել ավելի քան 50 հազար մարդ, մոտավորապես երկու անգամ քիչ, քան անցած տարի, երբ նոր տարվա գիշերը քաղաքի կենտրոնում զբոսնում էր ավելի քան 90 հազար մարդ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել Կարմիր հրապարակի հրավառությունը պետք է անցնեին մետաղական դետեկտորների վերահսկման կենտրոնի մոտով։ Հասարակական անդորրը փողոցներում պահպանել են մոտավորապես 5 հազար ոստիկան, անվտանգության նման պահպանումը կապված էր Վոլգոգրադի ահաբեկչության հետ։
Հնդիկ տղան վառում է 2013 թվականը հիշեցնող խրթվիլակը։ Լուսանկարը արվել է Մումբայում։
Բազմահազարանոց զվարճանքներով են անցկացրել Նոր Տարին Մյանմայի մայրաքաղաք Յանգոնում։
Տոնական հրավառություն Հյուսիսային Կորեայում՝ Փհենյանի Չուչխե աշտարակի ֆոնին։
Հյուսիսային Կորեայում ևս նշել են Ամանորը։ Իհարկե համեստ․ ոչ մի շքեղ միջոցառումներ` չնայած նրան, որ սիրում են միջոցառումներ կազմակերպել։ Փհենյանի բնակիչները ծաղիկներ են դրել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրայի հուշարձանների մոտ։ Իսկ ներկայիս առաջնորդը՝ Կիմ Չեն Ինը, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հզորացել է, քանի որ «մաքրվել է կեղտից»․ բոլորը միանգամից մտածել են, թե նա նկատի ունի իր սեփական մորեղբորը, որը մահապատժի ենթարկվեց մեկ ամիս առաջ։
Վիկտորիա ծովածոցը Հոնկոնգում։ 2014 թվականի գալուստը Հոնկոնգում նշել են հատուկ շքեղությամբ․ տեղի զբոսաշրջության կենտրոնը բնակիչների և զբոսաշրջիկների համար պատրաստել է նվերներ․ հիասքնաչ երաժշտական և հրավառության շոու, որը ամենամասշտաբայինն է եղել այդ տարածաշրջանում։
Ավանդական ամանորյա հրավառությունը Սիդնեյում լինում է Հարբոր Բրիջ կամուրջի վրա, որը աշխարհի ամենամեծ պողպատյա կամուրջներից մեկն է։ 2014 թվականը Սիդնեյ այցելեց հիանալի հրավառությունով։ Գունավոր հրավառությունը փոխում էր իր գույները 12 րոպեների ընթացքում, իսկ հրավառությունը այս անգամ սկսվեց Սիդնեյի Օպերայի շենքից։ Սիդնեյի նավահանգստում Ամանորը դիմավորելու էին եկել միլիոնավոր մարդիկ։ Տոնական մթնոլորտին օգնել է նաև տաք ամառային եղանակը․ կեսգիշերին Ավստրալիայի ամենախոշոր քաղաքում ջերմաստիճանը 22 աստիճան է։
Բենգալյան կրակներով գրառումը Էյֆելյան աշտարակի ֆոնին երկար մնաց: Այս տարի Փարիզում ամանորյա հրավառություն տեղի չունեցավ, բայց Էյֆելյան աշտարակը ողողվեց տոնական փայլով։
Հիասքանչ հրավառությունը Ջումեյրայի Արմավների արհեստական կղզում նշեց ԱՄԷ-ում՝ Դուբայում, 2014 թվականի գալուստը։
Էմիրություններում Ամանորը դիմավորելու են եկել հազարավոր հյուրեր։ Դուբայի կենտրոնում կազմակերպել են հիասքանչ շոու։ Ասում են, որ լայնածավալ միջոցառումները կարող են ընդգրկվել Գինեսսի ռեկորդների գրքում` որպես ամենազանգվածայինը։