Գիտնականները պարզել են այն, ինչ առանց այդ էլ գիտեին օտար լեզուների ֆակուլտետի շատ ուսանողներ։ Ալկոհոլը թույլ է տալիս խոսել օտար լեզուներով առանց շփոթության և առանց ակցենտի։ Այդ մասին գրում է Independent-ը։
Նիդեռլանդների Մաաստրիխտի համալսարանի, Լիվերպուլի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները ուսումնասիրել են Գերմանիայի 50 բնակիչներից բաղկաղած խմբի վարքը, ովքեր հոլանդերեն են սովորում Նիդեռլանդներում։
Սուբյեկտներին առաջարկվել է խմել անհայտ ըմպելիքի փոքր չափաբաժին, որից հետո զրուցել հոլանդերեն լեզվով քննությունն ընդունողների հետ։ Փորձի գլխավոր պայմանն այն էր, որ ուսանողների մի մասին տրվել է ոչ ալկոհոլային կոկտեյլ, մյուսներին՝ օղիով։
Հետագա խոսակցությունները ձայնագրվել են, որոնք հետո տրվել են լսելու լեզուն կրողներին, որպեսզի ընտրվեն ամենալավ առոգանությամբ ուսանողները։ Բնականաբար, ընտրվել են նրանք, ովքեր ընդունել են սպիրտայինի փոքր քանակություն։
Հետազոտության հեղինակներից մեկի՝ դոկտոր Ինգա Կերսբերգենի խոսքերով՝ փորձը ցույց է տվել, որ ալկոհոլը որոշակիորեն ազդում է օտար լեզուն հեշտ յուրացնելու գործում։ Իհարկել գիտնականները շտապել են հիշեցնել, որ ալկոհոլի մեծ քանակությունը կվատացնի ուղեղի ճանաչողական, այդ թվում՝ հիշելու և ուշադրությունը կենտրոնացնելու գործառույթները։
Իսկ թե կոնկրետ որ ըմպելիքները որ լեզվի համար են հարմար, գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն։