Անգլիական Չելտնեմ քաղաքի Անշարժ գույքի գործակալությունը վաճառքի է հանել վիկտորիանական ոճի կիսաքանդ մի շենք։ Անշարժ գույքի արժեքը, չնայած սարսափելի վիճակին և պատերի մեջ առկա անցքերին, կազմում է 210 հազար GBP ֆունտ ստերլինգ։
Այդ բարձր գնով շենքը պարտական է անդերգրաունդային նկարիչ Բենքսիին, ով իր պատային հերթական նկարի համար ընտրել է հենց այս շենքը։ Տան ճակատամասերից մեկում իր տեղն է գտել »Լրտեսական խցիկ»՝ աշխատանք՝ ոգեշնչված Էդվարդ Սնոուդենի պատմությունից։
Անշարժ գույքի գործակալությունը ձեռքից բաց չի թողել վթարային շենքը ավելի թանկ գնով վաճառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ պոտենցիալ գնորդը կարող է գնել ոչ միայն շենքը, այլև՝ արվեստի գործը։