Տունը, որտեղ նկարահանվել են հրաշագործ Հարի Փոթերի ամսին պատմող առաջին ֆիլմի տեսարանների մի մասը, կբացեն հանրության համար։Լոնդոնից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենք հնարավոր կլինի այցելել մայիսի 27-ից հունիսի 6-ին․ հայտնում է The Independent պարբերականը։ Խոսքը Դուրսլեյ ընտանիքի տան մասին է (Ջոան Ռոուլինգի մոլորակում այն գտնվում էր Լիթթլ Ուինգինգ քաղաքում)։
Տանը հատուկ այցելուների համար կվերստեղծեն այդ ֆիլմի հայտնի տեսարանները, մասնավորապես՝ այցելուները կտեսնեն հյուրասենյակը՝ լի Հոգվարթսից փոքրիկ հրաշագործին ուղարկված նամակներով։
Հանրությանը նաև կներկայացնեն Դուրսլեյ ընտանիքի հագուստները և կծանոթացնեն տեխնոլոգիային, որը օգտագործվել է նրանց տանը հատուկ էֆեկտներ ստանալու համար։