Տունը, որը ամբողջությամբ երեսապատված է գարեջրի տարրաներով (Beer Can House), դարձել է Հյուսթոնի (ԱՄՆ) պաշտոնական տեսաարժան վայրը: Այն կառուցել է Ջոն Միլկովիչը, ով ծնվել է Մեծ ճգնաժամի տարիներին և, հետևաբար, ոչինչ չի թափել, այդ թվում՝ գարեջրի դատարկ տարրաները: 1970-ականներին, երբ ալյումինը նորաձև դարձավ, Միլկովիչը ձեղնահարկից հանեց իր «գանձերը» և դրանցով պատեց իր տունը:
«Ճարտարապետը» մահացավ 80-ական թվականներին, բայց այս շենքում որոշ ժամանակ շարունակեց ապրել նրա կինը, իսկ որդիները պարբերաբար զբաղվում էին երեսպատման վերանորոգմամբ՝ փոխարինելով հին տարրաները նորերով. հայտնում է MSNBC.com-ը: Օրիգինալ երեսպատում ունի ոչ միայն Միլկովիչի տունը, այլև ցանկապատը, տնտեսական շինությունները և, նույնիսկ, փոստարկղն ու շան բունը:
Տասը տարի առաջ շենքը գնել է Orange Show Center for Visionary Art բարեգործական կազմակերպությունը: Այն կատարել է տան ամբողջական վերանորոգում, որպեսզի բացի այն լայն հանրության համար: Ըստ հաշվարկի՝ շինարարության վրա ծախսվել է 50 հազար տարրա: Դա նշանակում է, որ Միլկովիչը 20 տարվա ընթացքում օրական խմել է վեց տարրա գարեջուր: Վերջերս նրա տան վերանորոգումը ավարտվել է, և այժմ բոլոր ցանկացողները կարող են տեսնել և հիանալ այս անսովոր կառույցով: