Իտալիայում կբացվեն առաջին «հյուրանոցներն՝ առանց բեռնակրի»: Այսպիսի տեղաբաշխմամբ հյուրանոցներ կհանդիպեք աշխարհի շատ այլ վայրերում, սկսած՝ Ֆինլանդիայից, մինչև՝ Ավստրալիա, իսկ Իտալիայում այսպիսի գաղափար առաջացել է Sillks International Hotel Group միջազգային հյուրանոցային ցանցի մոտ: Այդպիսի հյուրանոցների ստեղծման գաղափարը կայանում է նրանում, որ այցելուների մուտքը և ելքը իրականացվում է ավտոմատ կերպով՝ առանց հյուրանոցային անձնակազմի մասնակցության. հայտնում է Euromag-ը:
Այդ ամենով հանդերձ, անհրաժեշտության դեպքում զբոսաշրջիկները կարող են էլեկտրոնային հատուկ կապի միջոցով դիմել հյուրանոցի ծառայողներին: «Առանց աշխատակազմի հյուրանոցները» աշխատում են հետևյալ կերպ. համարի բանալին է համարվում ինչ որ թվային կոդ, որի մասին այցելուն տեղեկանում է մուծումը կատարելուց անմիջապես հետո: Դրա ակտիվացումը սկսվում է այցելուի հյուրանոց մտնելու պահից, իսկ հյուրանոցից հեռանալուց այն ապաակտիվանում է: Որպեսզի կարողանա համար մտնել, զբոսաշրջիկին հարկավոր է միայն դռան մոտ փակցված վահանակի վրա կոդը հավաքել: Դա կնվազեցնի հյուրանոցի ծախսերը՝ կապված աշխատակազմի հետ:
Իտալիայում մինչև այս տարվա վերջ կհայտնվի Sillks International-ի չորս հյուրանոց՝ երկուսը Սարդինիա կղզում (Վինոլա լեռնային առողջարանային քաղաքում և Զմրուխտե ափամերձ վայրում), մեկական հյուրանոց Սիցիլիայում` Մեսսինեում և Ալասսիոյում (Լիգուրիա տարածաշրջան). հայտնում է ANSA-ն: Մինչև 2020 թվականը նախատեսվում է 50 նմանատիպ հյուրանոց բացել Իտալիայում: