Շուտով ողջ աշխարհի ճանապարհորդները կարող են ամրագրել հյուրանոցային համարներ բիթքոյնի՝ էլեկտրոնային վճարային համակարգի օգնությամբ: Դա կօգնի անել GuestLeader ծառայությունը: Ըստ հայտարարության՝ արդեն շուտով կայքը կներդնի վճարման նոր միջոց՝ բիթքոյնի օգնությամբ:
Ծառայությունը կտրամադրվի Bitpay-ի հետ համատեղ հետևյալ սխեմայով՝ հյուրանոցից դուրս գալիս այցելուն պետք է հաշվի QR-կոդը իր բջջային սարքի օգնությամբ, բիթքոյնների անհրաժեշտ քանակը նրա հաշվից կտեղափոխեն հյուրանոցի հաշվին: Նոր վճարային համակարգի հետ մեկտեղ ծառայությունը նաև հնարավորություն կտա վճարել կանխիկ և քարտերով: Ի՞նչ է բիթքոյնը:
Այն, ըստ էության, վճարային համակարգ և արժույթ է, բնականաբար՝ էլեկտրոնային: Արժույթի առանձնահատկությունը այն է, որ այն թողարկվում է էլեկտրոնային ձևով: Այն հայտնվել է 2008 թվականին, ցանցում այն տարածվել է 2009 թվականից: