Երաժշտական հյուրանոցը, որը գտնվում է Պորտուում, համարվում է երաժշտության սիրահարների համար «պարտադիր» այցելության վայր։ Ցանկում ներառված են ընդհանուր առմամբ տասը հյուրանոց ամբողջ աշխարհից։ Նման հյուրանոցներ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում և Չեխիայում։ Պորտուի հյուրանոցում երաժշտությունն հնչում է ամենուր՝ միջանքներում, համերգային սրահներում, համարներում և ռեստորանում։
Թեև հյուրանոցի շուրջը տեսարժան վայրերի պակաս չկա, բայց այն իրենով գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների և երաժշտության սիրահարների։ Այս 4-աստղանի հյուրանոցում, որտեղ կա 85 համար, երաժշտությունն հնչում է տարվա մեջ 365 օր։ Յուրաքանչյուր ոք կարող է խորասուզվել արվեստի և գեղեցկության աշխարհ՝ վճարելով դրա համար 65 եվրոյից սկսած։