Հյուրանոցները հրաժարվում են ընդունարանի գրանցասեղանից

Ինչպես ցույց է տվել հարցումը՝ հյուրերը կողմ են մարդկային շփմանը։

Ինչպես ցույց է տվել վերջերս անցկացրած հարցումը՝ գնալով ավելի շատ հյուրանոցներ են հրաժարվում ընդունարանի ավանդական գրանցասեղաններից՝ ընտրելով ավելի հարամարվետ տարբերակ։ Սպասարկման նոր ձևաչափը ներդրվել է  Ibis ցանցի և մի քանի անկախ  հյուրանոցներում․ ընդունարաններում տեղադրվել են պլանշետներ։

Ընդունարանի գրանցասեղանների գլխավոր առավելությունը կենդանի մարդու հետ շփումն էր։ Ավագ սերնդի շատ ճանապարհորդներ պատրաստ չեն ամեն ինչ ձևակերպել բջջային հավելվածներում և նախընտրում են շփվել հյուրանոցի ներկայացուցիչների հետ։

Հյուրանոցի ընդունարան

Երիտասարդները ևս հոգնում են բջջային սարքերից և ուրախ են երկու-երեք րոպե տրամադրել սովորական զրույցին։ Բացի այդ, որևէ խնդիր ծագելու դեպքում նույնիսկ ամենափորձառու օգտատերերը շփոթվում են և հույսը դնում մարդկային օգնության վրա․ ցույց են տվել  Traveldailymedia ինտերնետ պորտալի անցկացրած հարցման արդյունքները։

Մյուս կողմից, որոշ հյուրեր խուսափում են հյուրանոցի անձնակազմի հետ շփումից։ Նրանց համար գրանցման հնարավորություն տվող հյուրանոցային հավելվածը յուրօրինակ ազատության խորհրդանիշ է․ հայտնում է BBT-ն։