Իսպանական Սերրա դե Ուետոր ազգային պարկը (Sierra de Huetor, Գրանադայից 10 կմ հյուսիս արևելք) և Cabanes ais arbes համալիրը (Ժերոնայից 30 կմ հարավ-արևմուտք) զբոսաշրջիկներին առաջարկում են այդ տարածաշրջանում եզակի համարվող, աշխարհում նոր ձևավորվող հանգստի տեսակ` խրճիթներ ծառերի վրա:
Տնակները գտնվում են յոթ մետր բարձրության վրա: Այնտեղ կարելի է հասնել կախովի կամուրջներով: Էլեկտրաէներգիան ներսում բացակայում է, սակայն տները համալրված են երեք աստղանի հյուրանոցներին հատուկ չափորոշիչներով: Համալիրները ունեն խոհանոցներ, իսկ նախաճաշը մատուցվում է զամբյուղներով:
Այդպիսի հյուրանոցներում գործում է տարիքային սահմանափակում երեխաների համար. հյուրանոց կարող են այցելել միայն 10 տարեկանից բարձր երեխաները: Հյուրանոց ծառերի վրա կարող եք գտնել նաև Կաբաներոս ազգային պարկում (Cabañeros National Park, Կաստիլիա Լա Մանչ շրջանի Ալկոբա քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք): Այդպիսի հյուրանոցներում ապրելը վճարը տատանվում է 90-ից 150 եվրոյի սահմանում մեկ գիշերվա համար. հայտնում է BuenaEspana-ն: