Երեք նահանգների հյուրանոցները առաջարկում են հատուկ փաթեթներ միասեռական զույգերին

Այն բանից հետո, ինչ ամերիկյան  Վաշինգտոն, Մերիլենդ և Մեն նահանգներում ընդունվեց օրենք, որը թույլատրում  է միասեռականների ամուսնությունը, որոշ հյուրանոցներ ստեղծեցին հատուկ փաթեթներ՝ նախատեսված ամուսնություն կամ մեղրամիս ծրագրող միասեռականների համար: Մենի Camden Harbour Inn  հյուրանոցը ստեղծել է  Lovers Wedding փաթեթը: Հունվարից մինչև ապրիլի վերջ այն կարելի է ձեռք բերել $15 960 դոլար  գնով (մայիսից այն կթանկանա մինչև $23 960 դոլար): Առաջարկի մեջ մտնում է  20   համարների վարձակալում երեք օրվա և երկու գիշերվա համար, շամպայնով նախաճաշ, չորս ուտեստներով ընթրիք,  հարսանեկան տորթ, կոկտեյլային երեկույթ և այլն: Հյուրերի առավելագույն քանակը 40-ն է:

Սիեթլի  Edgewater հյուրանոցը առաջարկում է Plunge with Pride փաթեթը:  $3 869 դոլարի դիմաց հյուրերին առաջարկվում է արարողության համար հանդիսության սրահի վարձակալում, մեկ  գիշերակաց, ֆոտոսեսիա և մեկ շիշ շամպայն. հայտնում է Travel+Leisure-ը: Visit Baltimore  կայքը բացել է առանձին էջ՝ Baltimore.org/lgbt-weddings, որը նվիրված է միասեռականների ամուսնությանը և վայրերին, որտեղ հնարավոր է անցկացնել արարողությունը: Բացի օգտակար, գործնական խորհուրդներից, կայքում կա նաև մանրամասն տեղեկատվություն հյուրանոցների, ռեստորանների, ֆլորիստների և հարսանիքների կազմակերպիչների մասին: Գործնական տեղեկատվության համար նաև կարելի է այցելել Equally Wed կայքը, որտեղ հավաքված են Վաշինգտոնի, Մերիլենդի և Մենի բոլոր օրենքներն ու կանոնները՝ կապված միասեռական ամուսնությունների հետ:

You might also like