2012 թվականի ամռանը Նյու Յորքի դասական Mandarin Oriental և Andaz Fifth Avenue հյուրանոցները առաջարկում են այցելուներին օգտվել նոր ծառայությունից և պատվիրել պիկնիկի հավաքածու, որպեսզի այն տանեն իրենց հետ քաղաքի այգիներից մեկը:
Mandarin Oriental-ի ավագ խոհարար Թոնի Ռոբերտսոնը պիկնիկի արկղի պարունակությունը հավաքել է` ոգեշնչվելով ասիական խոհանոցից: Արկղում կարելի է գտնել Վիետնամի բանմի սենդվիչներ, կիմչի թթու, հավի սոտե, սոբա արիշտա, մասկարպոնեով տորթ և կանաչ թեյ: Այս արկղի գինը երկու հոգու համար կազմում է 225 դոլար:
Andaz Fifth Avenue-ի հյուրերը ոչ միայն կարող են ձեռք բերել պիկնիկի արկղը, այլև պատվիրել դրա կազմակերպումը: Դրանով կզբաղվի հատուկ սպասարկողը: Նրա ծառայության գինը 300 դոլար է. այս մասին գրում է HotelChatter-ը: Այցելուները կարող են ընտրել երեք արկղերից մեկը` սենդվիչով ($35), գինիով ($45) կամ շոմպայնով ($75): Բոլոր ուտեստները պատրաստված են Նյու Յորքի մոտ գտնվող ֆերմաներից բերված մթերքներով: