Բրիտանական հյուրանոցներում սնունդն այլևս չեն թափի

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Accorhotels օպերատորի հյուրանոցներում մտադիր են 2020 թվականին նվազեցնել սննդային թափոնների քանակը 30%-ով։

Նախաձեռնությունը հնարավոր կդառնա՝ շնորհիվ  Too Good To Go առևտրային օնլայն հարթակի հետ կնքած պայմանագրի․ հայտնում է BBT-ն։

Too Good To Go  հավելված

Too Good To Go անվճար հավելվածը թույլ կտա հյուրանոցներին, ռեստորաններին և սուպերմարկետներին վաճառել ավելորդ մթերքները անմիջապես  տեղաբնակներին։ Հավելվածը սմարթֆոնում ներբեռնած օգտատերը քարտեզի վրա կտեսնի առևտրային կետերը, որոնք պատրաստ են վաճառել մթերքները ցածր գներով։  Բացի այդ, հավելվածում նշված են նաև այն վայրերը, որտեղ գնորդը կարող է վերադարձնել մթերքը, եթե դրա որակն իրեն դուր չի եկել։ 

Too Good To Go հավելված

Միացյալ թագավորությունում ծրագրին միացել է դեռևս 25 հյուրանոց Բիրմինգհեմում, Էդինբուրգում, Քարդիֆում, Լիդսում, Լիվերպուլում, Լոնդոնում, Մանչեսթերում և Շեֆֆիլդում։ Այլ եվրոպական երկրների հետ  Too Good To Go-ն պայմանագիր է  կնքել դեռևս  2016 թվականին։ Նրան միացել են  208 օբյեկտ։

You might also like