Հյուրանոցներ, որոնց պատուհանից այն կողմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունն է

Ճանապարհորդությունը հայտնի և  տեսարժան վայրերով, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը  գրավում է: AnyTrip.com-ի բյուջետային շրջագայությունների մասնագետները ներկայացնում են ոչ այնքան թանկ հյուրանոցները, որոնց պատուհաններից բացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված տեսարժան վայրերը: Պարզվում է, որ հնարավոր է հիանալ սքանչելի տեսարանով` այնքան էլ մեծ գումար չծախսելով: Breaking Travel News-ը ներկայացնում է 15 բյուջետային հյուրանոցների ցանկը, որոնց պատուհաններից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի ամենազարմանահրաշ տեսարաններն է երևում:

1. Eva Rooms, Ամալֆի, Իտալիա
Հյուրանոցից բացվում է  հիասքանչ տեսարան Ամալֆիի լողափ (Amalfi Coast), որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Հյուրանոցից ափ ընդամենը երկու րոպե է, իսկ հյուրանոցում մնալու արժեքը սկսած 90 եվրոից:

2. Apartamentos Montes Claros, Գրանադա, Իսպանիա
Այդտեղից  դեպի Ալհաբրու  բացվում է հիանալի տեսարան: Հյուրանոցային համարը արժե 68 եվրո:

3. Palazzo Guardi, Վենետիկ, Իտալիա
Հյուրանոցը տեղակայված է 15-րդ դարում կառուցված առանձնատանը, որից երևում է Palazzo Guardi-ի «Galleria dell’Accademia» պատկերասրահի Հին Վարպետների գեղանկարչությունը (Old Masters): Համարը արժե 50 եվրո:

4. ADAMS hotel, Աթենք, Հունաստան
Հյուրանոցից երևում է միջնաբերդը (Ակրոպոլը), հյուրանոցը գտնվում է հնագույն քաղաքում, որի կտուրից հաճելի նայել անտիկ քաղաքի գեղեցկությանը: Հյուրանոցը ունի նաև անվճար Wi-Fi ինտերնետ: Համարի գինը սկսվում է 50 եվրոյից:

5. Local Cave House Hotel, Կապադովկիա, Թուրքիա
Կապադովկիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հյուրանոցից երևում է հնագույն քարերով պատրաստված աշտարակները, հյուրանոցն ինքնին  շատ եզակի է և կառուցված է քարանձավում: Գինը` սկսած 35 եվրոյից:

6. Naot Farm, Նեգև, Իսրայել
Հյուրանոցից երևում է Նեգևի «Խնկարկման ճանապարհ» (Negev Incense Route) անապատը: Այցելուները այստեղ պատմում են, որ 2000 տարի առաջ  այդտեղ եղել է առևտրային կարևոր խաչմերուկ, իսկ այսօր այդտեղ շատ հանդարտ է: Համարները սկսած 120 եվրոյից:

7. Rocky Mountain Hotel, Պետրա, Հորդանան
Հյուրանոցի բաց պատշգամբից երևում է հնագույն Պետրա քաղաքը, որը տեղակայված է անապատում և շրջապատված է ժայռերով: Համարի գինը 21 եվրոյից սկսած:


8. Casa de Campo Hotel, Կուսկո, Պերու
Այստեղից  ամբողջովին երևում է ինկերի հնագույն քաղաք Մաչու Պիկչուն: Արժեքը 18.74 եվրո:


9. Kathmandu View hotel, Քատմանդու, Նեպալ
Kathmandu View hotel-ը տեղակայված է Քաթմանդուի հարթավայրում և շրջապատված է  խորհրդավոր հուշարձաններով, որն էլ հիանալի վայր է հոգևոր և ֆիզիկական հանգստի համար: Համարները սկսում են 8.60 եվրոյից:

10. Dar Al Bahar, Էսաուրիա, Մարոկկո
Essaouira Medina-ն 2001 թվականին է ընդգրկվել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ցուցակում: Հյուրանոցի կտուրին այցելուները խմում են կանաչ թեյ և հիանում մայրամուտի շողքերի ներքո հնագույն քաղաքի տեսարանով: Համարը արժե սկսած 34 եվրոյից:


11.  Hotel Taj Plaza, Ագրա, Հնդկաստան
Հյուրանոցից բացվում է հիանալի տեսարան դեպի հանրահայտ Թաջ Մահալը: Հյուրանոցի կտուրից հիանալի երևում է Թաջ Մահալ պալատը: Համարը արժե 18.23 եվրոյից սկսած:

12. Lijiang Sina Hotel, Լիցզյան, Չինաստան
Հնագույն Լիցզյան քաղաքով հնարավոր է հիանալ Lijiang Sina Hotel-ի պատուհաններից: Արժեքը սկսած 44.68 եվրոյից:

13. Hotel Real Audiencia, Կիտո, Էկվադոր
Հնագույն քաղաք Կիտոն նույնպես ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում և ամենալավ պահպանվածն է ողջ Լատինական Ամերիկայում:  Hotel Real Audiencia-ի համարի գիը  սկսում է 26.99 եվրոյից:


14. Hotel Tara Palace, Նյու Դելի, Հնդկաստան
Հյուրանոցից երևում է Կարմիր ամրոցը (Red Fort), որը 16-րդ դարի եզակի կառույց է: Համարը արժե 30.37 եվրոյից սկսած:


15. Hotel Casa Santa Lucia, Սաքատեկաս, Մեքսիկա
Սաքատեկասի պատմական կենտրոնը իր 18-րդ դարի տաճարով հնարավոր է վայելել հյուրանոցի պատշգամբից: Համարը արժե 41.46 եվրո:

You might also like