Իտալական առողջարանի հյուրանոցներն ու ռեստորանները կընդունեն զբոսաշրջիկներին անվճար

2015 թվականի մայիսի 29-ին իտալական Էմիլիա-Ռոմանա շրջանի Ռիչչիոնե քաղաքը կդառնա «հյուրընկալության մայրաքաղաք»․ այդ օրը քաղաքի շատ հյուրանոցներ և ռեստորաններ կընդունեն զբոսաշրջիկներին անվճար։ Այդ անսովոր միջոցով Ադրիատիկ ափի առողջարանը որոշել է տոնել Քաղաքի օրը։

Riccione Day

Աննախադեպ առատաձեռնության այս ակցիայի մասնակիցների թվում հյուրանոցներից և ռեստորաններից բացի ընդգրկված են տաքսու ծառայությունները, գիդերը, սպա սրահները և քաղաքի այլ հաստատություններ։ Ռիմինիի մոտ գտնվող քաղաքի հյուրանոցները պատրաստ են անվճար ընդունել մոտ 1,5 հազար զբոսաշրջիկի։ Միջոցառմանը մասնակից հաստատությունները կնշվեն նարնջագույն դրոշակով և  Riccione Day ակցիայի լոգոտիպերով։

Riccione Day

Հարկ  է նշել, որ ակցիան կիրականացվի առանց իշխանությունների ֆինանասական աջակցության, բայց մասնակիցները կստանան հարկային թեթևացում և դոտացիաներ։

You might also like