Լեհաստանի Սպորտի և տուրիզմի նախարարությունը Ազգային զբոսաշրջային կազմակերպության հետ համատեղ կրկին անցկացնում է «Լեհաստան․ հանգստյան օրերը կես գնով» ակցիան, որի շնորհիվ զբոսաշրջիկները, ովքեր կայցելեն այս երկիր հանգստյան օրերին, կրկնակի կնվազեցնեն իրենց ծախսերը։ Ակցիային, որը կտևի մարտի 31-ից ապրիլի 2-ը, կմասնակցեն 450 հյուրանոց, հոսթել, թանգարան․ ռեստորան և տեսարժան վայր։ Հասարակական տրանսպորտով ուղևորությունը ևս մատչելի կարժենա․ հայտնում է Gazeta.pl-ը։
«Լեհաստան․ հանգստյան օրերը կես գնով» ակցիային մասնակից բոլոր օբյեկտները ընդգրկված են Սպորտի և տուրիզմի նախարարության կազմած քարտեզում։ Շնորհիվ այդ քարտեզի՝ զբոսաշրջիկները կարող են գտնել այն վայրերը, որտեղ կարող են գումար խնայել։ Ակցիան անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Անցյալ տարի նրան մասնակցել է ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ։