Հյուրանոցները զբոսաշրջիկներին գրավելու համար մտածել են էքսկլյուզիվ, անսվոր «ֆիշկաներ»: Իրականում այդ հատուկ ծառայությունների ցուցակում շատ օգտակար և անհրաժեշտ առաջարկություններ կան:
Տեխնիկայի վարձակալություն
Այժմ գրեթե բոլոր գործարար զբոսաշրջիկները իրենց կյանքը չեն պատկերացնում առանց համակարգիչի, այդ պատճառով նրանք իրենց հետ են վերցնում նոթբուքերը, պլանշետները և այլն: Բայց պատահում են նաև դեպքեր, երբ այդ ամենը մոռանում են տանը կամ ոչ միշտ է հարմար լինում իրենց հետ վերցնել: Հյուրանոցնեևրը առաջարկում են նոր ծառայություն. որոշ ժամանակով ցանկացած տեսակի տեխնիկայի վարձակալում` iPhone, iPod, էլեկտրոնային գիրք և անգամ բջջային հեռախոս: Ավելին, բջջային հեռախոսում կա օգտակար տեղեկություն քաղաքի մասին` քարտեզ, ռեստորանների, բարերի և այլնի հասցեներ:
Լոգանք սառը ջրով թենիսի կորտում
Այն հյուրանոցներում, որտեղ կան լողավազաններ, հաճախ են ֆիտնեսի, մարմնամարզության, յոգայի, պարի դասեր անցկացվում: Մեքսիկական Լոս Կաբոս քաղաքի Las Ventanas al Paraíso հյուրանոցը այցելուներին առաջարկում է խաղալ թենիս ջրի մակերևույթին: Այդ տեսակի խաղը թարմացնող է: Եվ ջուրը այստեղ սովորական չէ, այլ սառույցով:
Էքսկլյուզիվ օճառ
Մի շարք հյուրանոցներում հյուրերին սպասվում է հիանալի կոսմետիկ միջոցներ` օծանելիքներ, մերսման համար նախատեսված կակտուսի և մանրացված փայտածուխի օճառ: Հյուրերը իրենց կզգան VIP անձիք, երբ իրենց առաջարկվի այդպիսի եզակի կոսմետիկ միջոցներ:
Խնամակալ երեխաների համար
Նյու Յորքի հյուրանոցներից մեկում կա հատուկ «խնամակալ», ով քնացնում է երեխաներին: Նա կհետևի, որպեսզի երեխաները ժամանակին պարկեն քնելու, կտա նրանց փոքրիկ խալաթներ, iPod, որի վրա ձայնագրված կլինի օրորոցային երգեր, փափուկ խաղալիքներ, ինչպես նաև` կկարդա գիրք կամ կպատմի ինչ-որ հետաքրքիր պատմություններ: Այդ ամենը կլինի առանձին վճարով:
Ավտոմեքենաների վարձակալում
Նյու Յորքում, եթե հյուրը տեղավորվում է Four Seasons հյուրանոցի պենտհաուսում, ապա նրան միանգամից կհանձնեն լավ ապրանքանիշի ավտոմեքենա, օրինակ Ռոլս-Ռոյս Ֆանտոմ կամ Մայբախ: Բանն այն է, որ պենտհաուսի հետ նաև տրվում է ավտոմեքենա, որի վարձակալման արժեքը մտնում է ընդհանուր գումարի մեջ:
Էլիտար վիսկի` ժամանման պատվին
Այս ծառայությունը հարմար է հատկապես ռուսական հյուրանոցներին: Մեխիկոյի հյուրանոցներից մեկում այցելուներին դիմավորում են մեկ գավաթ թանկարժեք վիսկիով: Իսկ եթե հաճախորդը համառորեն մերժում է, ապա նրան առաջարկում են մեկ բաժակ թանկարժեք թեյ կամ սուրճ: Այս ծառայությունը «բարիացնում» է այցելուին: