Հյուրանոցների աշխատակիցները կիսվել են տարօրինակ հյուրերի մասին իրենց պատմություններով

Զբոսաշրջային արդյունաբերության շատ աշխատակիցներ հանդիպում են այնպիսի հաճախորդների, որոնց հետ բնավ հեշտ չէ ընդհանուր լեզու գտնելը։ Reddit սոցիալական նորությունների պորտալի խմբագիրները հրապարակել են պատմություններ տարօրինակ այցելուների մասին, որոնցով նրանց հետ կիսվել են  հյուրանոցների աշխատակիցները ամբողջ աշխարհից։
1
1. Մշտական հաճախորդը, ով նախապես չի ամրագրում համարը և միշտ վճարում է կանխիկ գումարով, ամեն անգամ լոգասենյակում թողնում է մրգային պիրոգի մնացորդներ։
2. Երեկոյան ժամը 11-ին հյուրանոցի աշխատակիցները բացել են ֆիթնես սրահի դռները  հաճախորդներից մեկի խնդրանքով։ Գիշերվա ժամը 3-ին ադմինիստրատորը հայտնաբերել է կնոջը վազքուղու վրա քնած։ Վիճելով ամուսնու հետ՝ նա չի ցանկացել կիսել նրա հետ նույն համարը և որոշել է գիշերել այլ վայրում։
3. Հյուրը ցանկություն է հայտնել ամրագրել լրացուցիչ համար իր իգական սեռի  11 փչովի տիկնիկների համար։
4. Համարի պատին թանաքով, որը երևում է միայն մթության մեջ, գրված է եղել «Ես հետևում եմ քեզ» արտահայտությունը։ Արժի արդյոք նկարագրել այդ «կատակի» զոհի վախը, որն արել էր նախկին հաճախորդը։
5. Հյուրերը, ովքեր պատվիրել են ամենաթանկարժեք գինին և ուտեստները, գողացել են համարից  աղամանը, պղպեղամանը և սպասքի պարագաները։
2
You might also like