Բալի կղզու W Hotel հյուրանոցում բացվել է ձայնագրման ստուդիա

Անծանոթ քաղաք երկար սպասված հանգիստը կամ  ուղևորությունը կարող է դառնալ ոգեշնչման անսպառ աղբյուր։ Իրենց հյուրերի ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու նպատակով Բալի կղզու հյուրանոցներից մեկի ղեկավարությունը առաջարկում է ձայնագրման ստուդիայի ծառայություն։ w-hotel-seminyakW Bali Seminyak հյուրանոցը ներկայացրել է իր հաճախորդներին  W Sound Suite համարը ամրագրելու հնարավորություն։ Նրա տարածքում գտնվում է պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա՝ ձայնամեկուսացմամբ և դեպի արևադարձային այգին բացվող տեսարանով։ Բոլոր ցանկացողները նաև կարող են պատվիրել վարպետության դաս հյուրանոցի երաժշտական կուրատորից։  Նման համար ստեղծելու գաղափարը պատկանում է W Hotel Worldwide հյուրանոցային ցանցի գործընկեր, երաժիշտ  DJ White Shadow-ին, ով աշխատում է այնպիսի արտիստների հետ, ինչպիսին է՝ Լեդի Գագան։

You might also like