Հոթել, բոթել, ֆլոթել, շալե, B&B, ապարտամենտներ, հոսթելներ….Զարմանալի չէ, որ ցանկացած նորմալ մարդ, ով հեռու է տուրիստական բիզնեսի աշխարհից, կարող է մոլորվել այս հասկացուցությունների մեջ: Ժամանակն է՝ դրանք «դասավորել դարակներում»:
Սպա հյուրանոցներ
Սպա հյուրանոցները նույնպես համարվում են տուրիզմի ոլորտի նորույթ: Դրանք ունեն այն ամենը, ինչ իր մեջ պարունակում է «սպա» հասկացությունը՝ վելնես կենտրոն, առողջության և գեղեցկության բուժումներ, մարզասրահ, լողավազան, մերսման սենյակներ, հարմարավետ սենյակներ, խաղաղ մթնոլորտ. կարճ ասած՝ ամբողջական ռելաքս: Նման հյուրանոցներ կարելի է գտնել Ֆրանսիայում կամ Թունիսում, ինչպես նաև՝ Թայլանդի դրախտային կղզիներում:
Մոթելներ
Մոթելը ճանապարհաեզրային հյուրանոցն է, որի արտաքին տեսքը կարելի է արտահայտել ութ բառով՝ մեկ կամ երկհարկանի կառույց, որը գտնվում է որևէ մեծ մայրուղու վրա: Մուտքը համար, որպես կանոն, իրականացվում է փողոցի կողմից կամ ավտոկանգառից: Նման հաստատություններում բնակության արժեքը ցածր է, ինչպես որ ցածր է անվտանգության մակարդակը:
Գեստհաուս կամ հյուրատուն
«Գեստհաուս» տերմինը առաջացել է վերջերս և առավել կիրառելի է Հարավարևելյան Ասիայի երկրներում: Գեստհաուսները իրենցից ներկայացնում են մատչելի Bed&Breakfast-ներ զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել հնարավորինս խնայողաբար: Հիմնականում դրանք գտնվում են Ասիայի լողափային հանգստավայրերում՝ Բալի, Գոա, Թայլանդի կղզիներ: Գեստհաուսները երկու-երեքհարկանի շենքեր են 20-30 համարներով, հարազատ մթնոլորտով և քիչ անձնակազմով: Որպես կանոն, այդ տանը, բացի զբոսաշրջիկներից, ապրում են նաև տան տերերը: Բնասկվայրի այս ձև չի ենթարկվում դասակարգման և հաճախ այստեղ չեն էլ պահպահվում սանիտարահիգիենիկ նորմերը: Բայց Գոայի լողափեր այցելած զբոսաշրջիկներին դա այնքան էլ չի հետաքրքրում:
Տնակ-Լոժի
Լոժին (Lodge) Աֆրիկայի սաֆարիների հիմնական բնակեցման վայրն է (Հարավային Աֆրիկա, Քենիա, Տանզանիա): Նման հյուրանոցները գտնվում են կամ ազգային պարկերում, կամ դրանց մոտ: Դրանց տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ արտաքինից դրանք նման են տեղաբնակների ավանդական տներին, լավ համադրված են շրջակա միջավայրին, պատրաստված են էկոլոգիական նյութերից և համապատասխանում են անվտանգության և հարմարավետության բոլոր կանոններին: Լոժին, որպես կանոն, ծղոտե տանիքով առանձին բունգալո է՝ պատրաստված քարից կամ փայտից, որն ունի ընդունարան, սենյակներ և ռեստորաններ: Համարներում կան մեկ երկտեղանոց կամ երկու անհատական մահճակալներ, տաք և սառը ջրով լոգասենյակ և զուգարան: Լոժիի բնակության արժեքը սովորաբար մտնում է սաֆարիի արժեքի մեջ, որը մատչելի անվանել դժվար կլինի:
Քեմփինգներ, բոթելներ և հյուրանոցի այլ տեսակներ
- Քեմփինգ՝ ավտո-, մոտո- և հեծանվային տուրիզմի ճամբարներ, որոնք, որպես կանոն, գտնվում են ծայրամասում կամ ծովափին: Դրանք քնելու տեղ են առաջարկում վրաններում կամ ամառային տնակներում, ունեն խոհանոց և հարմարավետության որոշ տարրեր:
- Ֆլոտել՝ լողացող հյուրանոց, յուրօրինակ «հանգստավայր ջրի վրա», որը աշխատում է սեզոնով:
- Բոթել՝ Փոքրիկ հյուրանոց ջրի վրա, որի համար օգտագործվում է համապատասխան կահավորմամբ նավը:
- Ֆլայտել՝ աերոհյուրանոց կամ թռչող հյուրանոց: Սա բնակության շատ թանկ տարբերակ է, որն ունի վայրէջքի տարածք և գտնվում է քաղաքակիրթ վայրերից հեռու, որտեղ կարելի է հասնել միայն օդային ճանապարհով:
- Ալկասար և Պոուսադա (իսպ. Alkazar ՝պալատ)՝ հնագույն միջնադարյան ամրոց, որոնք վերջին ժամանակներս օգտագործվում են որպես բարձրակարգ հյուրանոց: Հանդիպում են Իսպանիայում և Պորտուգալիայում:
- Կոնդոմինիում՝ (լատ. condominium — համասեփականատիրություն) համասեփականություն մեկ օբյեկտի համար: Զբոսաշրջության մեջ համասեփականություն հաճախ անվանում են լողափնյա տունը, որի տնօրինումը կարգավորվում է սեփականատետերի միջև կնքված պայմանագրով:
- Թայմշեյր՝ (անգլ. timeshere — ժամանակի բաժանում) անշարժ գույքի համատեղ սեփականության իրավունք, որից կարելի է օգտվել որոշակի ժամանակաշրջան, որը համեմատական է դրամական ներդրմանը: Օգտագործմա ժամանակը չափվում է շաբաթներով:
- Չինաստանում կան հյուրանոցների տեսակներ, որոնք նման են հոսթելներին կամ ուսանողական հանրակացարաններին՝ zhaodaisuo, տուն հյուրերի համար՝ binguan, և ավելի հարմարավետ և հեղինակավոր են համարվում «գինու տները»՝ jindian-ը:
- Ճապոնիայում հանդիպում են պարկուճային հյուրանոցները, որոնց սենյակների մակերեսը մի քանի քառակուսի մետրից չի անցնում:
- Բացի այդ արկտիկական տարածաշրջանում կարելի է գտնել «սառցե» հյուրանոցներ, իսկ ԱՄԷ-ում և ԱՄՆ-ում՝ նույնիսկ ստորջրյա հյուրանոցներ: