Հյուրանոցների տեսակները (մաս 1) [հյուրանոցային բառարան]

Հոթել, բոթել, ֆլոթել, շալե, B&B, ապարտամենտներ, հոսթելներ….Զարմանալի չէ, որ ցանկացած նորմալ մարդ, ով հեռու է տուրիստական բիզնեսի աշխարհից, կարող է մոլորվել այս հասկացուցությունների մեջ: Ժամանակն է՝ դրանք «դասավորել դարակներում»:

Հյուրանոց կամ հոթել

Hotel

Այս եզրույթով, որպես կանոն, անվանում են այն հոթելները, որոնք գտնվում են քաղաքի կամ քաղաքային տարածքի  կենտրոնում, առաջարկում են ծառայությունների լայն փաթեթ և չունեն բարձր գին: Այստեղ մնում են կամ էքսկուսիոն տուրերի ժամանակ (Մասնավորապես՝ ավտոբուսային) կամ կարճաժամկետ գործուղումներին: Դրանք ունեն ստանդարտ դասակարգում, և եթե հյուրանոցը ունի 3*, ապա նրանից հավելյալ «աստղ երկնքից» սպասել չարժե:

Բիզնես հյուրանոցներ

Business Hotel

Բացի այդ, առանձնացնում ենք նաև մասնագիտացված բիզնես հոթելները, որոնք ունեն իրենց հստակ հաճախորդները: Այստեղ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է բանակցություններ վարելու, նիստեր կազմակերպելու, գրասենյակից հեռու հարմարավետ աշխատելու համար: Բիզնես հոթելները առավել հաճախ տեղակայվում են գործարար ակտիվության տեղանքում՝ հիմնական տնտեսական կենտրոններում՝է Սինգապուր, Շանհայ, Հոնգկոնգ, Նյու Յորք, Մոսկվա, Ֆրանկֆուրտ և այլն:

Հյուրանոց-առողջարաններ կամ  resort-հյուրանոցներ

Resort-hotel

Եգիպտոսում գոնե մեկ անգամ հանգստացած յուրաքանչյուր մարդ շատ լավ գիտի, թե ինչ ասել է ռեզորթ-հյուրանոց  (անգլ. resort —առողջարան): Նման հյուրանոցների տարածքում կա գրեթե ամեն ինչ լիարժեք հանգստի համար՝ ֆիթնես-կենտրոն, թենիսի կորտ, սպա սրահ, լողավազան, մի քանի ռեստորան և սրճարան: Մինուսն է համարվում «մեկուսի լինելը»: Հնարավորություն չկա ծանոթանալու երկրին, ժողովրդին, մշակույթին:

Բուտիկ-հյուրանոցներ

Boutique hotels

Բուտիկ-հյուրանոցները 5*-անի շքեղ հյուրանոցներն են, որոնք առաջին հերթին հոգում են ոճի և դիզայնի մասին: «Բուտիկ-հյուրանոց» տերմինը  հայտնվել է  ԱՄՆ-ում 1980-ական թվականներին: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել են այդ մակարդակի առաջին հյուրանոցները Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Այսօր բուտիկ հյուրանոցներ կարելի է գտնել և Բարսելոնում, և Փարիզում, և Լոնդոնում: Նման հյուրանոցներում ապրելու արժեքը շատ բարձր է, փոխարենը՝ այն գտնվում է քաղաքի հենց կենտրոնում:

Ապարտամենտներ և բնակարան-հյուրանոցներ

Apartments and apart-hotels

Ապարտամենտները իրենցից ներկայացնում են բնակարաններ (քիչ դեպքերում՝ փոքրիկ տնակներ, առանձնատներ, առանձին մուտքով կես տներ), որոնք վարձակալության են տրվում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին երկար կամ կարճ ժամանակով: Ընդ որում, հարկ է իմանալ, որ ապարտամենտները և բնակարան-հյուրանոցները բնակության վայրի տարբեր տեսակներ են: Վերջիններս, որպես կանոն, գտնվում են հյուրանոցների մոտ կամ գործում են առանձին, բայց  իրենց տեսակով և ծառայություններով նման են հյուրանոցներին: Բնակարան-հյուրանոցների հիիմնական տարբերությունը մյուս հյուրանոցներից համարներում սենյակների քանակն է և առանձին խոհանոցը:

Bed and Breakfast

Bed and Breakfast
Bed and Breakfast-ը  (անգլ. «անկողին և նախաճաշ») մատչելի հյուրանոցն է, որոնք առաջին անգամ հայտնվել են Մեծ Բրիտանիայում: B&B-ն կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, հիմնականում չունեն «աստղային» դասակարգում և նույնիսկ (Օր.՝ Անգլիայում) հյուրանոցի կարգավիճակ: Չնայած դրան՝ հենց Bed and Breakfast-ում կարելի է համտեսել տարածաշրջանի ավանդական   խոհանոց, զգալ տան հարմարավետոթյուն և երկրի կոլորիտը:

Լեռնադահուկային հյուրանոցներ, շալե

Ski hotels and chalets

Լեռնադահուկային հյուրանոցները իրենցից ներկայացնում են ինչպես սովարական հյուրանոցային շենք, այնպես էլ՝ երկու-երեք հարկանի փայտաշեն, թեք տանիքով հարմարավետ տներ՝շալե: Այս ավանդական ալպիական տնակներից այսօր պատրաստում են գրեթե բոլոր  լեռնադահուկային առողջարաններում, այդ թվում ՝Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Այս հյուրանոցենրը գտնվում են լանջերի մոտ, երբեմն կարելի է դահուկներով սահել հենց դռան մոտից:

Հոսթել

Hostel

Հոսթելները երիտասարդական հյուրանոցներն են, որտեղ նախընտրում են մնալ նրանք, ովքեր ցանկանում են խնայել հանգստի ընթացքում: Հոսթելների ամենամատչելի համարները իրենցից ներկայացնում են մեծ սենյակներ, որտեղ իրար կողք-կողքի տեղադրված են երկտեղանոց մահճակալներ և կողպեքներով պահարաններ:Նման սենյակներում մնում են 12-20 հոգի: Որքան քիչ են մահճակալները, այնքան թանկ է բնակության արժեքը:

Մինի հյուրանոցներ կամ մինի հոթելներ

Mini-hotel

Մինի հյուարնոցբները Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բնակության ամենատարածված վայրերից մեկն են: Մինի հյուրանոցները ունեն 6-20 համար, փոքրիկ խոհանոց և ընդունարան: Առանձնանում են հարմարավետ միջավայրով, լռությամբ, եվրովերանորոգմամբ և մատչելի գներով: Թերություն կարելի է հմարել միայն համարների մակերեսը (երբեմն մինչև  10 քառ. մետր):

You might also like