Լոնդոնում տեղի է ունեցել Room for London հյուրանոցի բացումը` երկտեղանի, նավի տեսքով և տեղակայված Queen Elizabeth Hall համերգային սրահի տանիքին: Հյուրանոցը միաժամանակ հանդիսանում է գեղարվեստական կենտրոն` ստեղծված David Kohn Architects խմբի և Ֆլորա Բաններ նկարչուհու կողմից: Այն իրենից ներկայացնում է նավ` դուրս եկած Թեմզայի ափ: Այստեղ մնացած հյուրերին կառաջարկվի լրացնել տեղեկամատյան:
Նոր հյուրանոցի սենյակները կմրցակցեն Լոնդոնի ամենաշքեղ հյուրանոցների հետ: Համարից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոնական մասը: Առաջին հարկում տեղակայված է խոհանոցը, ինչպես նաև` ընդարձակ բաղնիք: Աստիճաններով կարելի է բարձրանալ երկրորդ հարկ, որտեղ գտնվում է գրադարանը և բացօթյա դիտարկման հրապարակը:
Հյուրանոցը կաշխատի մեկ տարի: Այստեղ միաժամանակ կարող են մնալ երկու հոգի: Որպեսզի շատ հյուրեր կարողանան ժամանակ անցկացնել այստեղ, եկողներին հնարավորություն է տրվում ապրել այստեղ միայն մեկ գիշեր: Ապրելավճարը կազմում է 120 ֆունտ (143 եվրո): Հյուրանոցի բացման օրը արդեն իսկ ամրագրված էին ամսվա բոլոր օրերը: Ամրագրման համար անհրաժեշտ է այցելել հյուրանոցի կայք մի քանի ամիս առաջ: Հատկանշական է, որ ամեն ամսվա վերջում ստեղծագործական մասնագիտությամբ ընտրված հյուրերին կառաջարկվի համարը օգտագործել որպես արհեստանոց Լոնդոնին նվիրված ստեղծագործություններ պատրաստելու համար: