Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի հյուրանոցային համարը այժմ հասանելի է հյուրերին

Անխոս, իդեալական հյուրանոցային համարի կարևոր չափանիշները առաջին հերթին մաքրությունը, հարմարավետությունն ու սպասարկման մակարդակն են։ Սակայն շատ ճանապարհորդների գրավում են նաև պատմական հայտնիների ընդունած հյուրանոցները, որտեղ բնակությունը նրանց տեղափոխում է այդ հիշարժան իրադարձությունների  մթնոլորտ։

Հենց նման մարդկանց համար Մոնրեալի Fairmont Queen Elizabeth հյուրանոցը հասանելի է դարձրել  «Համար 1742»-ը։ Հենց այստեղ 1969 թվականին Ջոն Լենոնը և Յոկո Օնոն անցկացրել են Վիետնամում պատերազմի դեմ հայտնի  8-օրյա ակցիան։ Սիրահարները հրաժարվում էին լքել անկողինը և ԶԼՄ-ների միջոցով մոլորակի բնակիչներին սիրո, խաղաղության և ազատության կոչ անում։

Ջոն Լենոն և Յոկո Օնո

Համարում կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ սենյակի դիզայնը ամբողջությամբ համապատասխանում է անցյալ դարի 60-ականներին, պատերը զարդարված են արտիստների գրությամբ ցուցանակներով, պահպանվել է օրիգինալ կահույքը։ «Համար 1742» սենյակում գտնվող հյուրերը կարող են հատուկ 3D-ակնոցների օգնությամբ վիրտուալ տուր կատարել 1969 թվականի իրադարձություններով։

You might also like