Հռոմի հյուրանոցը հյուրերին առաջարկում է դառնալ կինոռեժիսոր

Հռոմեական Mecenate Palace հյուրանոցի հյուրերը կարող են օգտվել բացառիկ առաջարկից, որը մշակվել է Վուդի Ալենի նոր, մեծ ճանաչում գտած  ֆիլմի  հիման վրա: To Rome with Love ֆիլմը դարձավ այս տարվա գարնան ամենահայտնի պրեմիերաներից մեկը և խթան հանդիսացավ Իտալիայի մայրաքաղաքի տուրիզմի զարգացման հարցում: Mecenate Palace-ում մնացող հյուրերին առաջարկվում է փորձել իրենց ռեժիսորի դերում և նկարահանել սեփական ֆիլմը քաղաքի մասին: Ծրագիրը նախատեսված է երեք օրվա համար: Հյուրանոց գալուն պես հյուրերը ստանում են թվային տեսախցիկ և մեկնում քաղաքի ամենատեսարժան վայրերը` Տրանստեվեր, Մոնտի, Վիլլա Բորգեզ, Վիա դել Կորսո և այլն: Նրանց սպասվում է լանչ Տրանստեվերում` տեղին բնորոշ փոքրիկ գինետանը, որի ժամանակ հյուրերը կհամտեսեն պանիր և գինի: Այնուհետև ծրագրում շոփինգն է` Հռոմի լավագույն բուտիկներում և ընթրիք` Կոլիզեյի տեսարանով շքեղ ձեղնահարկում: Նկարահանումից հետո` երկրորդ օրը, սկսվում է մոնտաժային աշխատանքները և ձայնագրումը, որին մասնակցում են պրոֆեսիոնալ խմբագիրներ: Նրանք կօգնեն  ընտրել երաժշտություն, ընտրել լավագույն կադրերը և մոնտաժել ֆիլմը: Աշխատանքի վերջում հյուրերին սպասվում է լանչ Caffarelli ձեղնահարկում: Երեկոյան հյուրանոցի շքեղ սրահում տեղի կունենա հյուրերի նկարահանած ֆիլմերի պրեմիերան: Երրորդ օրը հարմարավետ ավտոբուսներով հյուերրը կուղևորվեն օդանավակայան, որտեղ կանցնեն գրանցման գործընթացը: Ծրագրի արժեքը 500-900 եվրո է:

You might also like