Դուբայի կենտրոնում տեղակայված Ramada Downtown Dubai հյուրանոցը բոլոր սիրահարներին հրավիրում է անցկացնել անմոռաց պահեր Սուրբ Վալենտինի տոնի առթիվ: Ramada Downtown Dubai հյուրանոցը, որը գտնվում է Դուբայի ամենահեղինակավոր և աշխույժ թաղամասում, պատրաստել է հատուկ «ռոմանտիկ» առաջարկություն սիրահարված զույգերի համար:
Ծառայությունների փաթեթը, որը արժե 999 դիրհամ (273 ԱՄՆ դոլար), ներառում է մեկ գիշեր կիսալյուքս համարում, որտեղից բացվում է տեսարան դեպի աշխարհի ամենաբարձրահարկ կառույցը` Բուրջ Խալիֆա աշտարակը, և հայտնի պարող շատրվանները, երեք ուտեստներով ընթրիք «Օրխիդեա» ռեստորանում (Orchid Restaurant) և առավոտյան նախաճաշ: Բոլոր հյուրերին, ովքեր կամրագրեն կիսալյուքս համարը, համարում կսպասվի հաճելի անակնկալ հյուրանոցի կողմից` մի տուփ շոկոլադ և ծաղկեփունջ:
Ramada Downtown Dubai նաև առաջարկում է հաճելի ժամանակ անցկացնել հյուրանոցի ռեստորանում: 180 դիրհամով ( 49 ԱՄՆ դոլար) այստեղ կարելի է համտեսել այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են սաղմոնի ֆիլե սերուցքային սոուսով, կծու սոուսով տավարի սթեյք, ելակով չիզքեյք, վանիլային պաղպաղակ և առանց ալկոհոլի ելակի գինի: