Hotel.info հյուրանոցային ամրագրման կենտրոնը հրապարակել է Եվրոպայում ամենաթանկ հյուրանոցներ ունեցող երկրների վարկանիշային ցուցակը, որի առաջին հորիզոնականում է հայտնվել Շվեդիան. այստեղ հյուրանոցային համարի միջին արժեքը մեկ գիշերվա համար 134.22 եվրո է: Երկրորդ տեղում է Դանիան` 123.48 եվրո:
Մեծ Բրիտանիայի սակագներն աճել են 3.37 %-ով `այդպիսով հյուրանոցային համարի միջին արժեքը դարձնելով 120.06 եվրո, ինչն էլ ապահովել է նրա վարկանիշային երրորդ տեղը:
Չորրորդ տեղում է Ֆինլանդիան, որտեղ նկատվել է գների աճ՝ 2.74 եվրոյով: Միջին ցուցանիշը` 116 եվրո է:
Ֆրանսիան՝ աշխարհում իր ամենաթանկ հյուրանոցներով, զբաղեցրել է ցուցակի հինգերորդ հորիզոնականը. որտեղ հյուրանոցների համարների միջին արժեքեքն է 103.54 եվրո:
Պարզվել է, որ Եվրամիությունում ամենամատչելի հյուրանոցները Լիտվայում են: Երկրի միջին ցուցանիշը 60.31 եվրո է: Այս թիվը երկու անգամ էժան է շվեդական սակագնից:
Իսկ ինչ վերաբերում է գների ամենակտրուկ իջեցմանն, ապա այն նկատվել է Լեհաստանում` կազմելով 6.64 %: Հյուրանոցային համարի միջին արժեքը նվազել է՝ 76.71 եվրոյից դառնալով 70.37 եվրո: / 1in.am