Հյուրանոց, թե Airbnb․ ո՞ր երկրներում արժե ընտրել բնակության այս տարբերակները

Vouchercloud կայքը կհուշի, թե որ երկրում արժե բնակվել հյուրանոցում, որտեղ՝ մասնավոր բնակարան վարձակելել։

Տարեցտարի  մասնավոր բնակարանի վարձակալման Airbnb օնլայն հարթակը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում։  2017 թվականին այն ներկայացրեց լրացուցիչ ծառայություններ՝  Noirbnb սևամորթների համար և  Muzbnb մահմեդականների համար։ Սակայն շատ ճանապարհորդներ չգիտեն, թե գիշերակացի որ տարբերակն արժե ընտրել այս կամ այն երկրում՝ հյուրանո՞ց, թե՞ մասնավոր բնակարան։

Vouchercloud կայքի փորձագետները ուսումնասիրել են մի քանի եվրոպական քաղաք և համեմատել հյուրանոցային համարների և  Airbnb-ի օգտատերերին պատկանող մասնավոր բնակարանների վարձակալման միջին գները։

Airbnb

Այսպիսով, Մալթայում, Պորտուգալիայում և Շվեյցարիայում 3*-անի հյուրանոցի ստանդարտ համարը կրկնակի թանկ է մասնավոր բնակարանից։ Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում և Շվեդիայում բնակության այս երկու տարբերակների արժեքը նույնն է։

Նրանք, ովքեր նախընտրում են հյուրանոցային  հարմարավետ պայմաններ՝ ամենօրյա համարի մաքրմամբ և խնամքի պարագաների թարմացմամբ, կարող են ուշադրության տակ առնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Լատվիան, Մակեդոնիան և Ուկրաինան։ Հենց այստեղ են հյուրանոցների միջին գները ամենացածրը Եվրոպայում։

You might also like