Marignan Paris նորաձև հյուրանոցը թողարկել է կոմիքսների ամբողջական շարք իր թիմի և այն մասին, թե ինչպես են աշխատում «հյուրանոցի ներսում»: Դեռևս կոմիքսը հասանելի կլինի միայն Facebook-ի օգտատերերի համար, բայց հյուրանոցի տնօրինությունը արդեն մտածում է մոտ ապագայում այն նյութականացնելու մասին:
Marignan Paris հյուրանոցը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում` Մարինիան փողոց, տուն 12 հասցեում: Այս խաղաղ փողոցը միավորում է աղմկոտ Ելիսեյան դաշտերը և «շոփինգամոլների դրախտ» համարվող Մոնտեն ավենյուն, և մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում Մեծ Պալատից (Grand Palais) և բոլոր հեղինակավոր արվեստի պատկերասրահներից:
Marignan Paris հյուրանոցը Groupe Richard-ի առաջին հյուրանոցն է: Հյուրանոցի սեփականատեր Նատալի Ռիշարը, ով շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ, դիմել է Պիեռ Յովանովիչին, որպեսզի նա Marignan Paris հյուրանոցը վերածի ժամանակակից շքեղության կղզյակի, մեկսուսացված հանգստի անկրկնելի վայրի` միևնույն ժամանակ մնալով մայրաքաղաքի կենտրոնում:
Այդ պատճառով Նատալի Ռիշերը և Պիեռ Յովանովիչը որոշել են ստեղծել իսկապես ժամանակակից հյուրանոց` չենթարկվելով նորաձևության միտումներին և քմահաճույքներին: Այդ պատճառով հյուրանոցում զգացվում է անժամանակ շքեղություն: