Հյուրանոցային կառավարումը (Hotel Management) կարիերայի տեսանկյունից բավականին խոստումնալից ոլորտ է: Մեծ հեռանկարներ ունենալով` այն այսօր շատ ուսանողների, ինչպես նաև այլ ոլորտներում ներգրավված մարդկանց է հետաքրքրում:
Հյուրանոցային կառավարման ոլորտի զարգացմանը նպաստող ամենամեծ խթանիչ ուժը զբոսաշրջությունն է և նրա զարգացման տենդենցները տվյալ երկրում:
Մեր ժամանակներում զբոսաշրջիկները պարզապես հարմարավետ հյուրանոցներ կամ մատչելի գներ չեն փնտրում, նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա: Ուստի հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:
Հյուրանոցային կառավարման ռազմավարությունը կարող է ազդել ոչ միայն տվյալ հյուրանոցի հեղինակության վրա, այլ նաև համապատասխան վերաբերմունք ձևավորել տվյալ երկրի նկատմամբ և դրանով իսկ մեծապես ազդել ներգնա տուրիզմի զարգացման և ծավալների վրա: Այս առումով հյուրանոցային կառավարումը ինչ-որ տեղ կարելի է համարել զբոսաշրջության հաջողության բանալիներից մեկը: Ուստի կարևոր է հյուրանոցների կառավարման ու սպասարկման ոլորտում հասնել բարձր մակարդակի, որը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ:
Մեր երկրում զբոսաշրջության ոլորտում ներգրավված աշխատողների մեծամասնությունը չունի մասնագիտական կրթություն: Մասնագետներն այս ոլորտում քիչ են, իսկ պահանջարկը` մեծ:
Regent կրթախորհրդատվական կենտրոնը մեկնարկում է հյուրանոցային կառավարման բարձրակարգ դասընթացների նոր նախագիծը: Դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ոլորտին առնչվող գործնական ու տեսական լայն գիտելիքներ, բարելավել իրենց հմտությունները հյուրանոցային կառավարման մասնագիտացման մեջ կամ պարզապես ներգրավվել աշխատաշուկայի՝ հեռանկարային ու խոստումնալից այս ոլորտում:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am