Հյուրանոցային կառավարման դասընթացներ «Regent» կրթախորհրդատվական կենտրոնում

hotel management course in Yerevan«Regent» կրթախորհրդատվական կենտրոնը շուտով մեկնարկում է Հյուրանոցային Կառավարման աննախադեպ դասընթացներ (Hotel Management Courses): Դասընթացներն իրական հնարավորություն են ընձեռում տուրիզմի և հյուրընկալության (Tourism & Hospitality) ոլորտի գործող կադրերին՝ էապես բարելավելու մասնագիտական հմտություններն ու համաշխարհային արդի պահանջարկին համապատասխան՝ ստանալու տեսական ու գործնական գիտելիքների լուրջ պաշար:

Մարդկային Ռեսուրսների կառավարում (HR Management), հյուրանոցային տնտեսության կառավարման ավտոմատ համակարգեր (1C:Hotel, Amadeus, TillyPad), ժամանակի կառավարում (Time-Management), միջոցառումների (ընդունելությունների) կազմակերպում (Event Activities Management), տուրիզմի կարիքների ճիշտ համադրում բնապահպանության խնդիրներին (Environmental Arrangement) և այլն. սրանք գիտելիքային այն ուղղություններն են, որոնց համակողմանի ուսումնասիրությունն ու լիակատար տիրապետումն անհրաժեշտ է հյուրանոցային գործի կառավարիչներին: Այս և մի շարք այլ կարևոր թեմաներ կլինեն ուսումնառության 5-ամսյա կուրսի հիմքում, որն առաջարկում է «Regent» կենտրոնը:

inside hotel roomՏուրիզմի արդյունաբերության ոլորտում հյուրանոցային տնտեսության որակյալ կառավարումը տպավորություններ ստանալու առաջին այցեքարտն է, որը մատուցվում է տվյալ երկիր այցելած զբոսաշրջիկին, երբ վերջինս առաջին անգամ ոտք է դնում հյուրանոցի շեմից ներս: Ի վերջո, տնտեսության այս ոլորտն աշխարհում առաջատարներից է իր զարգացման տենդենցներով ու ֆինասական շրջանառությամբ: Հյուրանոցային կառավարումն այնպիսի մի ոլորտ է, որը պրոֆեսիոնալներ է պահանջում՝ բանիմաց, գիտակից ու դինամիկ անձնակազմի ղեկավարումից բացի, որը նաև ամենաբարձր մակարդակով կներկայացնի իրեն վստահված հաստատության ծառայությունների որակն ու գնային ճիշտ քաղաքականություն կվարի:

Հյուրընկալության ոլորտում սխալներն անթույլատրելի են:

hotel manager with guestԻնչպես են ընթանում հյուրանոցի գործերը, ինչպես են աշխատում սպասարկող անձնակազմի ամենատարբեր օղակները. ինչպես է բարելավվում և զարգանում կառավարման համակարգը, ինչպես են իրականացվում սպասարկումն ու հյուրընկալումը, որքան բարեկիրթ պետք է լինի աշխատակիցների վարքագիծը սպասասրահից մինչև սննդի օբյեկտներ, և որն է հյուրի կարևորությունը հյուրընկալության ոլորտում: Այս ամենի մասին պետք է հստակ պատկերացում կազմի և կիրառի առօրյա աշխատանքի ընթացքում հյուրանոցային պորֆեսիոնալ կառավարիչը:

Դասընթացները թույլ կտան ուսումնասիրել և յուրացնել հյուրընկալության ոլորտում կիրառվող պրոֆեսիոնալ կառավարման տեխնիկան: Կշոշափվեն ոլորտին վերաբերող ամենատարբեր թեմաներ, որոնք էլ ավելի կբարելավեն հյուրանոցային կառավարման մասին առկա հմտություններն ու պատկերացումները, ոլորտի մասին ունեցած տեղեկությունները: Ուսանողները կուսումնասիրեն նաև աշխատակազմի ղեկավարման, միջոցառումների կազմակերպման և գործողությունների պլանավորման առանձնահատկությունները, հաճախորդների սպասարկման և նրանց հետ աշխատելու պրակտիկ գիտելիքներ:

Հայաստանյան իրականությունում տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկը հռչակված՝ տուրիզմի և հյուրընկալության ոլորտում դեռևս ունենք որակյալ մասնագետների լուրջ կարիք, ուստի դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կունենան հստակ հնարավորություն՝ աշխատելու գործող ու ապագայում բացվող ամենատարբեր հյուրանոցներում և հանգստի ու ժամանցի տարբեր հաստատություններում` արձանագրելով աշխատանքային դինամիկ հաջողություններ ստացված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ:

Նյութը տրամադրել է Regent ԿրթախորհրդատվականԿենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • Հյուրանոցայինկառավարման (HOTEL Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ՏՈՒՐՄենեջերների (Tour Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ԳԻԴէքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • ՏուրիզմԱնգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,

Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am

You might also like